Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Մամուլ

Ինչո՞ւ չհամաձայնեց պատերազմը ժամանակին կանգնեցնել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կարճ ժամանակահատվածում հաղթական երկրից վերածվեց կապիտուլացված պետության։ Եվ բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ արտասահմանյան, դիտարկելով պատերազմի ընթացքը, այն եզրակացությանն են հանգում, որ Արցախն անհավասար պայքարի էր դուրս եկել Արդրբեջանի ագրեսիայի դեմ։ Հարցն այն է, որ Ադրբեջանի ունեցած ուժերը մի քանի անգամ գերազանցում էին Հայաստանի ու Արցախի ուժերին։ Թվաքանակով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքում երկրորդ ուժը համարվող թուրքական բանակն անմիջականորեն ներգրավվել էր պատերազմում։

Պատահական չէ, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրասիտճան զինվորականներ մեկուսացվել էին, իսկ թուրք գեներալներն իրենց վրա էին վերցրել ռազմական օպերացիաների ղեկավարումն ու կազմարկերպումը։ Պատերազմի ընթացքում Թուրքիան նաև հազարավոր վարձկան ահաբեկիչների էր Սիրիայից ու Լիբիայից տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար։ Դրան զուգահեռ՝ Անկարան Բաքվի աջակցելու նպատակով մատակարարում էր թուրքական արտադրության ժամանակակից սպառազինության տեսակներ, մասնավորապես ԱԹՍ-ներ։ Հիշենք նաև, որ 2020 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական սպառազինության գերակշռող մասը մնաց Ադրբեջանում՝ ներառյալ F-16 կործանիչները։

Չհաշված, որ Անկարան պատերազմի ընթացքում նաև էական դիվանագիտական աջակցություն էր ցույց տալիս Բաքվին։ Ադրբեջանին ակտիվորեն սատարում էր նաև Պակիստանը, որը մինչ օրս չի ճանաչում Հայաստանի պետականության գոյությունը։ Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պակիստանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ևս մասնակցություն են ունեցել Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման գործում։ Պատերազմից հետո էլ Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել եռակողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, և նույնիսկ եռակողմ ձևաչափով պարբերաբար զորավարժություններ են անցկացնում։ Ադրբեջանի ռազմական հաջողությունների գործում մեծ դերակատարություն են ունեցել նաև Իսրայելի կողմից գերժամանակակից զենքերի մատակարարումները։

Այնպես որ, ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը միայնակ էր մնացել հակառակորդի ահռելի ուժերին դեմ հանդիման։ Ուրեմն, եթե ռեալ հաշվարկները ցույց են տալիս, թե իսկապես անհնար էր մեր ունեցած ուժերով երկար պայքարել հակառակորդի դեմ, ապա հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր չէր այդ դեպքում հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ պատերազմից կամ կանգնեցնել այն (թե ինչու սկսեց պատերազմը, մենք արդեն անդրադարձել ենք, նշել նաև այն մասին, թե ում մեղքով եղավ դա)։ Գոնե այդ դեպքում կարող էինք քիչ թե շատ արժանապատիվ իրավիճակում հայտնվել և այդքան շատ զոհեր ու կորուստներ չէինք ունենա։

Սակայն պարզվում է, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը իսկապես եղել է՝ առնվազն հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 19-ին։ Տեսեք, պատերազմից հետո այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտնեց, որ դեռևս 2020 թ. հունիսին ՀՀ վարչապետին, ապա նաև անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Իսկ այդ վերլուծության համաձայն, Թուրքիայի ու Ադրբեջանի համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չէր կարող արդյունավետ դիմակայել, ուստի անհրաժեշտ էր քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Պատերազմի սկսվելուց 4 օր անց ևս Օ. Գասպարյանը ներկայացրել է ստեղծված իրադրության մասին ԶՈւ նույնատիպ գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն օրերս հայտարարեց, թե երբ պատերազմից ընդամենը 10 օր էր անցել, ինքը հոկտեմբերի 7-ին զանգահարել է Պուտինին, շնորհավորել նրա ծննդյան օրն ու քննարկել պատերազմը դադարեցնելու խնդիրը։ Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նրա առաջարկը Ռուսաստանի կողմից աջակցություն է ստացել, սակայն հայկական կողմը մերժել է։ Արժե նշել, որ եթե Ալիևի ասածներն իրականությանը չհամապատասխանեին, ապա ռուսական կողմն անմիջապես կհերքեր այն։

Դրանից առաջ էլ Պուտինը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 19-20-ին արված հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը դեռ գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված: Սակայն Փաշինյանը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը՝ ասելով, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Այն մասին, որ Փաշինյանը չի ցանկացել պատերազմը կանգնեցնել, վկայում են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունները, որ իր համար անհասկանալի են մնում, թե պատերազմը չկանգնեցնելով՝ իշխանությունները ինչ նպատակ են հետապնդել։ Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը սպասում էր, որպեսզի դանակը ոսկորին հասնի, Շուշին ընկնի, որից հետո նոր համաձայնի հրադադար հաստատելու առաջարկին։ Այն էլ՝ եթե ռուսական կողմի միջամտությունը չլիներ, այս անգամ դժվար թե հրադադարը պահպանվեր։

Եվ Փաշինյանի կողմից այս հարցին մինչ այժմ հնչեցրած պատասխանն այն է, որ եթե պատերազմը շուտ կանգնեցներ, ապա իրեն «դավաճան» կանվանեին։ Այսինքն, հանուն սեփական հաշվարկների ու աթոռի, Փաշինյանը ոչ միայն հազարավոր հայ զինվորների զոհվելու պատճառ է դարձել, այլև հակառակորդին է զիջել նախկին ԼՂԻՄ-ի տարածքները, մասնավորապես Հադրութն ու Շուշին։ Սրանից հետո արդեն հասկանալի է, թե ինչ արժեք են ներկայացնում Փաշինյանի կողմից պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո արված այն հայտարարությունները, թե ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այն դեպքում, երբ նա ընդամենը վախեցել է «դավաճանի» պիտակ ձեռք բերելուց և չի համաձայնել պատերազմը կանգնեցնելու առաջարկին»։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։