Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Մամուլ

Մեղավոր են նախկինները, գեներալները, բանակը, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից ու պատասխանատուից

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի՝ Արցախի դեմ նախաձեռնած ագրեսիվ պատերազմի սկզբից արդեն անցել է մեկ տարի: Դեռևս բազում հարցեր կան անպատասխան, այդ թվում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայտարարում էինք, թե հաղթում ենք, բայց վերջում անսպասելիորեն պարզվեց, որ խայտառակ պարտություն ենք կրել։ Իսկ ամենակարևոր հարցն այն է, թե վերջապես ի՞նչն էր մեր պարտության պատճառը։ Գնալով ավելի ու ավելի հաճախ է հնչում նաև մեկ այլ հարց, թե ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում որևէ մեղավոր չպատժվեց։

Ըստ երևույթին, այդ հարցը ամենաշատն է սկսել անհանգստացնել իշխանություններին, ու նրանք հիմա փորձում են ինչ-որ «պրոդուկտ» տալ: Մասնավորաբար մեծ աղմուկ բարձրացրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան խուզարկությունը, ձերբակալությունը, ապա և կալանավորումը։ Ներկայիս իշխանությունների ոճին ծանոթ լինելով՝ կարելի է անգամ կանխատեսել, որ Տոնոյանին ինչ-որ մի պահի կարող են բաց թողնել՝ խնդիրը համարելով լուծված։ Իհարկե, մի կողմից՝ ցանկացած մեղավոր պետք է անպայման պատասխան տա, մյուս կողմից՝ կարևոր է հարգել յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը, սակայն այս գործը որոշակի հարցադրումների տեղիք է տալիս։

Ուշագրավ է, որ այս գործի ակունքները գնում են մինչև 2011 թ., երբ մատակարարող կազմակերպության մատակարարած զինամթերքի խմբաքանակի մեծ մասը չի ընդունվել ՊՆ-ի և գլխավոր շտաբի մասնագետների կողմից, իսկ հետագայում՝ 2018 թվականին՝ արդեն գործող իշխանությունների օրոք, ոչ պիտանի զինամթերքն ընդունվել է, ընդ որում, ըստ Սեյրան Օհանյանի, շատ ավելի բարձր գներով։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Եվ խոսքը մոտավորապես 2 մլրդ դրամից ավելի գումարի մասին է։ Այստեղ իսկապես մի քանի կարևոր հարց կա. նման խոշոր գործարքը պաշտպանության նախարարը կարո՞ղ էր իրականացնել առանց «գերագույն գլխավոր հրամանատարի» իմացության ու համաձայնության։

Առավել ևս, հիշենք, որ երբ Դավիթ Տոնոյանը հնչեցնում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի թեզը, երկրի վարչապետը մեկնաբանում էր, թե պաշտպանության նախարարն առանց իր համաձայնության նման հայտարարություն անել չէր կարող։ Իսկ ահռելի ծավալի ռազմամթերքի գործարք կնքել կարո՞ղ էր:

Մյուս կողմից՝ հիշենք, որ երբ ՍՈւ 30ՍՄ-ները գնվում էին, դա կատարվում էր Փաշինյանի գիտությամբ, ավելին՝ նա կործանիչների մասնակցությամբ տեսանյութեր էր տարածում և ընդգծում, թե իբր 80-ական թվականների զենքերի թեման փակված է։

Բայց երբ խոսքը գնում է անորակ զենքի խոշոր խմբաքանակի ձեռքբերման մասին, Փաշինյանն ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Պատերազմի ժամանակ էլ Փաշինյանն իր վրա էր վերցրել ՊՆ-ի ու գլխավոր շտաբի գործառույթներն ու զորակոչվողներին հրահանգներ էր տալիս, թե ինչ պետք է անել, ինչպես կամավորական ջոկատներ կազմել, պատերազմի թեժ պահին ուղիղ եթերում զանգահարում էր դիրքեր, փորձում էր տեղեկություններ ճշտել և այլն։

Իսկ երբ ընթանում էր «Լելե Թեփե» անունով հայտնի ռազմական օպերացիան, Փաշինյանը հայտարարում էր, թե գեներալների պլանն աշխատեց, և փորձում էր ազդարարել, որ իրենց նույնիսկ հաջողվում է հետ բերել նախորդ իշխանությունների օրոք կորսված համանուն բարձունքը։ Իսկ երբ ռազմադաշտում Փաշինյանը պարտություն է կրում, շտապում է «հուզվել», թե մարտերում ձախողման պատասխանատվությունը ուղիղ դնում են իր վրա. «վարչապետը մա՞րտ է ղեկավարում»:

Տավուշյան դեպքերին շատ է անդրադարձ եղել, նորից չանդրադառնանք, թեպետ նշյալ շղթայի շատ տիպիկ մի օղակն է այն: Մի խոսքով, ստացվում է, որ եթե հաջողություններ կան կամ գոնե դրանց իմիտացիա է ցուցադրվում, ապա դրանք Փաշինյանի շնորհիվ են, իսկ երբ հենց Փաշինյանի ու իր թիմի պատճառով պարտության փաստի առաջ ենք կանգնում, Փաշինյանը սկսում է փախչել պատասխանատվությունից, ու սկսվում է մեղավորների փնտրտուքը։

Մեղավոր են նախկինները, գեներալները, բանակը, մի խոսքով՝ բոլորը, բացի գլխավոր գերագույն մեղավորից ու պատասխանատուից, այսինքն՝ իրենից։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս այս կոնտեքստում մի շարք նոր շոուների ականատես կլինենք, գուցե նաև այլոց մեղավորության չհաստատման ճանապարհով սեփական մեղավորության ու պատասխանատվության «ջրման» ուղղությամբ։ Ի դեպ, հռետորական հարց՝ որպես հետգրություն. հետաքրքիր է՝ անորակ զենքի հետ կապված իրավապահնե՞րն էլ ժամանակին ոչնչից տեղյակ չէին…»։