Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Մի հետաձգեք այցելությունը դիմածնոտային վիրաբույժին՝ ցավազրկողներով խլացնելով ցավը

Դիմածնոտային շրջանում ցավի պատճառ կարող են լինել տարբեր բորբոքումները, նաև բարորակ ու չարորակ գոյացությունները: Եվ նման դեպքում Ձեր օգնականն ու «ցավազրկողը» միակն դիմածնոտային վիրաբույժն է, որը պետք է բավական հմուտ ու փորձառու լինի պացիենտի գանգատների ու տեսազննության հիման վրա անհրաժեշտ հետազոտությունների ուղղորդելու և ճիշտ ախտորոշում կատարելու համար: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բգթ, դոցենտ Արեգ Հենրիկի Սեփյանը դիմածնոտային պաթոլոգիաների և դրանց բուժման արդիական մեթոդների մասին:

Դիմածնոտային հիվանդություններ են բորբոքային հիվանդությունները՝ օստեոմիելիտը հայմորիտը, աբսցեսները ու ֆլեգմոնաները, բարորակ նորագոյացությունները, կիստան, նաև թքագեղձի հիվանդությունները: Դիմածնոտային վիրաբույժները զբաղվում են նաև բնածին արատների, կծվածքի շտկմամբ, դիմածնոտային փափուկ հյուսվածքների և ոսկորերի վնասվածքների բուժմամբ, նաև ատամնային իմպլանտացիաներով, վերականգնողական վիրահատությամբ:
Առավել հաճախ հանդիպում են բորբոքային հիվանդությունները՝ ասում է բժիշկը, և որպես հիմնական պատճառ նշում ժամանակին չբուժած անառողջ ատամները, երբ կա խորանիստ կարիես, որն էլ բորբոքման պատճառ է դառնում: Ճիշտ է՝ աբսցեսներն ու ֆլեգմոնաները կարող են առաջանալ նաև վնասվածքներից ու վարակներից, երբեմն՝ մանուկ հասակում տարած սեպսիսի, տոնզիլիտի պատճառով. «Դիմածնոտային բորբոքային հիվանդությունները հիմանականում արտահայտվում են ծնոտների շրջանում սուր ցավով, գլուխը կախելիս ծանրության զգացումով, լինում է նաև այտուց, ատամներն իրար հպելիս կամ ծամելիս ցավի զգացողություն, բերանի բացման, արտասանական, կլման ֆունկցիաների խանգարումներ, ջերմություն, սարսուռ: Մարդիկ, այն վերագրելով ատամին, սովորաբար դիմում են ստոմատոլոգի: Ստոմատոլոգը նման դեպքերում պացիենտներին ուղղորդում են դիմածնոտային վիրաբույժի մոտ»: Այդ հիվանդությունները (ատամնածին հայմորիտ, օստեոմիելիտ, աբսցես, ֆլեգմոնա) պահանջում են վիրահատական միջամտություն և պատճառային ատամի հեռացում, որից հետո ստացիոնար բուժում, որը հնարավոր է իրականացնել միայն դիմածնոտային բաժանմունքում, տևողությունը կախված բորբոքման բարդությունից: Սրանք համարվում են բավականին ագրեսիվ և ժամանակին չբուժելու դեպքում՝ վտանգավոր: Բորբոքումը, տարածվելով դեպի գանգի խոռոչ կամ ներքև՝ պարանոց և այնտեղից միջնորմ, կարող են առաջացնել տարբեր ծանր բարդություններ՝ մեդիասթենիտ (միջնորմի բջջանքի բորբոքում), մենինգիտ, սեպսիս և այլն: Բժիշկ Սեփյանը խորհուրդ է տալիս. «Ոչ մի պարագայում մի՛ արհամարհեք դիմածնոտային հատվածի ցավերը: Ցավազրկողներով խլացնելով ցավը՝ մի հետաձգեք այցելությունը մասնագետին: Ձեր յուրաքանչյուր հետաձգած ժամն ու օրը կարող է անդառնալի ու բարդ հետևանքներ ունենալ: Եվ ամենակարևորը հետևեք ատամների առողջությանը և ուշադիր եղեք ստոմատոլոգի ընտրության հարցում. սխալ բուժած ատամը նույնպես կարող է բորբոքային հիվանդության պատճառ դառնալ: Օրինակ՝ Հայմորիտներ կարող են առաջանալ, երբ ստոմատոլոգի մեղքով հարքթային հայմորյան ծոցում հայտնվում է պլոմբանյութ կամ ատամի անհաջող հեռացում է կատարվում, իմպլանտը սխալ է տեղադրվում և այլն»: Ճիշտ է՝ միշտ չէ, որ դիմածնոտային հիվանդությունները արտահայտվում են ցավով: Արեգ Սեփյանը նշում է ծնոտների կիստաների մասին, որոնք զարգանում են առանց ախտանշանների, այդ պատճառով էլ ուշ են հայտնաբերվում և հասցնում են զգալի վնասել օրգանիզմը: «Դրանք հայտնաբերվում են արդեն բորբոքվելու դեպքում: Այդ ընթացքում նրանք հասցնում են զգալիորեն քայքայել ծնոտոսկրը, առաջացնել ծնոտի պաթոլոգիական կոտրվածք: Եթե Ձեր բախտը բերի ծնոտների կիստան կարող է հայտնաբերվել պատահական՝ ստոմատոլոգի կողմից իրականացվող ռենտգեն հետազոտության ժամանակ: Ճիշտ է՝ այն չի անհանգստացնում որևէ ախտանշանով, բայց պետք է հնարավորինս վաղ դիմել դիմածնոտային վիրահատության, քանի դեռ կիստան շատ չի քայքայել ծնոտի ոսկորները: Ծնոտների բարորակ ուռուցքները (օստեոմա, օստեոբլաստոմա, օդոնտոմա և այլն) նույնպես զարգանում են դանդաղ, անցավ ու աննկատ, հայտնաբերվում են պատահաբար՝ ստոմատոլոգիական բուժման ժամանակ ռենտգեն հետազոտության արդյունքում կամ չափերով մեծանալու դեպքում, երբ շոշափվում է գնդիկանման գոյացություն»:
Դիմածնոտային վիրաբույժները զբաղվումեն նաև թքագեղձերի հիվանդություններով, որոնք լինում են բորբոքային, թքաքարային, ուռուցքային: «Այո, իմացեք, որ լինում է նաև թքաքար, այն կարող է առաջանալ ստործնոտային թքագեղձերում, պակաս հաճախությամբ՝ հարականջային թքագեղձերում, հազվադեպ՝ ստորլեզվային: Թքագեղձերում կարող են առաջանալ թե՛ չարորակ, թե՛ բարորակ ուռուցքներ, որոնք ունեն բոլոր ուռոցքներին հատուկ բարդություններն ու բուժման առանձնահատկությունները: Թքագեղձերի չարորակ ուռուցքները բավական ագրեսիվ բնույթ ունեն ու դժվար են ենթարկվում բուժման, բարորակ ուռուցքները ևս դժվար են վիրահատության տեսանկյունից, քանի որ երբեմն ունենում են խորը տեղակայություն, որտեղով անցնում են դիմային նյարդերը և խոշոր անոթները: Դրանք պահանջում են բացարձակ միկրոսկոպիկ ճշգրտությամբ իրականացվող վիրահատական միջամտություններ»:
Դիմածնոտային վիրաբույժների աշխատանքային առօրյայի անբաժան մասն են կազմում նաև վերականգնողական վիրահատությունները, դիմածնոտային վնասվածքները. «Դիմածնոտային վնասվածքների դեպքում պետք է հնարավորինս վաղ դիմել այնպիսի մասնագիտացված կենտրոն, որտեղ անմիջապես կձեռնարկվեն անհրաժեշտ միջամտությունները: Անհապաղ ցուցաբերված օգնության շնորհիվ արագացնում են ապաքինման ընթացքը և կանխարգելում բարդությունները», -ասում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը՝ շեշտելով, որ իրենք իրականացնում ենք շուրջօրյա անհապաղ մասնագիտացված վիրաբուժական ծառայություն և օգնություն են ցուցաբերում դիմածնոտային բոլոր պաթոլոգիաներով դիմած քաղաքացիներին:
Բաժանմունքում իրականացվում է նաև կծվածքի շտկում, եթե ծնոտների անհամաչափությունն այն աստիճանի է, որ օրթոդոնտիկ եղանակը անարդյունավետ է և կատարվում է կծվածքի շտկում օրթոգնատիկ եղանակով:
Արեգ Հենրիկի Սեփյանը կատարում է նաև իմպլանտացիա. «Իմպլանտացիայից առաջ ես կատարում եմ վիրահատական միջամտության պլանավորում, ընդհանուր հետազոտություններ եմ անցկացում պացիենտի առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար, կատարում եմ 3D համակարգչային տոմոգրաֆիա, որը մանրամասն ու լիարժեք պատկեր է տալիս բերանի ամբողջ խոռոչի, ծնոտների վիճակի, ոսկրի ծավալի, որակի, անատոմիական առանձնահատկությունների մասին, ընդհանուր հետազոտությունների և 3D համակարգչային տոմոգրաֆիայի տվյալները հատուկ ծրագրով համադրելով՝ պատրաստում եմ վիրաբուժական շաբլոն ուղորդիչ, որով արդեն որոշվում է իմպլանտների քանակը, տեղակայությունը և այլն: Ատամնային իմպլանտացիան երբեմն իրենից ներկայացնում է բավական բարդ վիրահատական միջամտություն, եթե անհրաժեշտ է կատարել ոսկրային աուգմենտացիա՝ ոսկրային ծավալի լրացում՝ կողոսկրից կամ կրծոսկրից վերցված նյութով: Այս միջամտությունն իրականացնելու համար պահանջվում են վիրահատարանային պայմաններ, ընդհանուր անզգայացում և դիմածնոտային վիրաբույժի բարձր պրոֆեսիոնալիզմ ու մեծ պատրաստվածություն»:
Ինչպես տեսնում ենք դիմածնոտային շրջանի խնդիրները բավական շատ են և հիմնականում բավական վտանգավոր. բորբոքումներ, բարորակ ու չարորակ գոյացություններ: Դրանց ժամանակին ու ճիշտ ախտորոշումը անչափ կարևոր է արդյունավետ ու թիրախային բուժում պլանավորելու համար: