Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի դեմ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով՝ քաղաքացի Սուսաննա Ա.-ի հաղորդման հիման վրա:
Ըստ հաղորդման՝ 2002թ.-ի մայիսի 22-ի թիվ 129 որոշման հիման վրա Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասի, 33 շենքի, թիվ 22 բնակարանի ճաշասենյակը սեփականության իրավունքով տրամադրվել է Սուսաննա Ա.-ին, սակայն Սևակ Միքայելյանի՝ 16.09.2019թ. թիվ 996 որոշման 1-ին կետով նշված բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Անժելա Մ.-ին, իսկ խոհանոցը, սանհանգույցը, միջանցքը և պատշգամբը թողնվել է ընդհանուր օգտագործման:
Սևակ Միքայելյանը կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանն այս առիթով մանրամասնեց. «Այդ տունը հանրակացարանի նման է. ունի սանհանգույց, խոհանոց: Մի մասն այդ անձինն է, մյուս մասն էլ եղել է ուրիշինը, բայց չի ձևակերպել. մնացել է համայնքի սեփականություն: Համայնքն այդ մեկ սենյակը տվել է մի կարիքավոր ընտանիքի, որ այդտեղ բնակվեն, որոնք բնակության վայր չունեին»:
Ռոբերտ Դանիելյանն ասաց՝ այդ կողմը դիմել է վարչական դատարան: Սակայն պնդեց՝ լիազորությունների չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Նրա կարծիքով՝ ի վերջո գործը կկարճվի: Ռոբերտ Դանիելյանը ներկայացրեց իրավական հիմնավորումը. «ՏԻՄ օրենքն ասում է, որ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը տնօրինում է համայնքի ղեկավարությունը ավագանու սահմանած պայմաններով: Այդ ընտանիքը դիմել է համայնքին, ավագանու որոշմամբ տարածքը տրամադրվել է այդ ընտանիքին»:
Ռոբերտ Դանիելյանը նշեց՝ բողոք ներկայացրած քաղաքացու ընտանիքը չի բնակվում նշված տարածքում. բնակվում են Երևանում: Ու շարունակեց. «Իրենց ընտանիքից մայրը մանկավարժ է եղել, որպես հանրակացարան այդ հիմքով տարածքի այդ մի մասը ստացել են»: Ռոբերտ Դանիելյանը վստահեցրեց՝ նրանց օրինական շահերը չեն ոտնահարվել. «Համայնքը կադաստրից իր անունով վկայականը հանել է, որոշել է, օտարել է»:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...