Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։
Տոնոյանի և Պատրոն Դավիթի ձերբակալման մասին երեկ առաջինը հայտնել էր «Հրապարակը»: ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց։
Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Դավիթ Գալստյանը ԱԱԾ միջնորդությամբ փետրվարին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակեց Գալստյանին։ Սակայն այսօր Գալստյանի պաշտպանը դատարանի բակում լրագրողներին հայտնել է, որ սա լրիվ այլ գործ է, մյուսի հետ որևէ կապ չունի։
Այժմ նույնն դատարանում շարունակվում է նաեւ Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը մեկնարկել է 13:00-ին։
Քիչ առաջ դատարան ժամանեց նաեւ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա շատ կարճ խոսեց, միայն ասաց, որ Տոնոյանը մեղադրանքը չի ընդունում։
«Այլ հարցերի նիստից հետո կպատասխանեմ»,- հավելեց նա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի