Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Հայաստանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Այս մասին հաղորդել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։

Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջացառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։

Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։

«ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

«Հարգարժա՛ն Վալերի Անատոլևիչ, հարգելի՛ գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ։
Մենք այսօր հետևում էինք համատեղ հատուկ հակաահաբեկչական «ԳՌՈՄ-2121» գործողության վարժանքներին, որի նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն ու մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումն էր։
Մեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները գործում էին ներդաշնակ ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. մարտիկները հաշված րոպեների ընթացքում կատարեցին առաջադրված խնդիրը` վնասազերծելով հանցավոր խմբերը և փակելով թմրամիջոցների առաքման ուղիները։

Այսօրվա զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ի զորու ենք մշակել և իրականացնել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի փոխհամաձայնեցված մարտավարություն ու ռազմավարություն։

Այսօրվա վարժանքներին մասնակցած ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին հայտնում եմ իմ շնորհակալությունը` համոզված, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի ու կխորանա։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Քարտուղարությանը` զորավարժության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար»,- իր խոսքում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

«Հարգարժա՛ն Վահե Ռոբերտովիչ, զորավարժության հարգելի՛ մասնակիցներ:
Վարժանքների մտահղացմամբ նախատեսված խնդիրների մշակման ու լուծման ուղղությամբ իրականացված գործողություններն արժանի են բարձր գնահատականի։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ հատուկ գործողությունների և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի համալիր ռազմավարական գործողությունների ընթացքում, զորավարժությունից զորավարժություն, տարեցտարի աճում է օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմն ու փոխգործակցության կազմակերպումը, ինչը կարևոր ցուցիչ է, որ ունենք բոլոր ուժերն ու միջոցները՝ առաջադրված խնդիրները լուծելու համար։

Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը մեր պատասխանատվության գոտում մեզնից պահանջում է առավելագույն պատրաստականություն՝ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ռազմական ու ռազմավարական անվտանգության ապահովման գործում։

Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից մեր առջև խնդիր է դրվել ամրապնդել կոլեկտիվ անվտանգության համակարգը, այդ թվում` կատարելագործել կոլեկտիվ ուժերի պատրաստությունն ու հագեցումը ժամանակակից սպառազինությամբ ու հատուկ տեխնիկայով։ Պետությունների ղեկավարները դրա վերաբերյալ ընդունել են համապատասխան որոշումներ։ Այդ առումով չեմ կարող չնշել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդգծել է մեր գործունեության այդ ուղղության առաջնահերթությունը՝ կազմակերպությունում ՀՀ նախագահության ողջ ընթացքում։
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել են ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները՝ զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ։

Հատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ հանձին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանի։
Կրկին խորին շնորհակալություն զորավարժության մասնակիցներին՝ առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերած ջանադրության համար, ինչն ընդգծվել է բոլոր դիտորդների կողմից»,-իր խոսքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվեցին նաև «ԳՌՈՄ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակը մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելն էր, ծառայողների կրակային ու տակտիկական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը»,- նշված է հաղորդագրությունում։