Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

«Ցանկացած մարդ կալանքի տակ հոգեբանորեն ճնշված է եւ սթրեսային վիճակում»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում (նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի) շաբաթ օրը հետաձգվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին 20 մլն դրամ գրավով ազատ արձակելու փաստաբանի միջնորդության քննությունը, որը ներկայացվել էր հրատապ նիստի ընթացքում։ Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը՝ Չարչյանի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, այսինքն` առողջական ծանր վիճակում գտնվող բժիշկը դեռ առնվազն 2 շաբաթ պետք է մնա կալանքի տակ:

Փորձաքննությունը հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։ Փորձագետներին առաջադրվելու են հետեւյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ եւ ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա հիվանդություններն ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։ Մինչդեռ արյան մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակությունը կարող է հայտնաբերվել 5 րոպեի ընթացքում` արյան մեկ անալիզով: Գրավի դիմաց Չարչյանին ազատ արձակելու միջնորդության քննարկումը դատարանը կապել է հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալու հետ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը վկայակոչում է գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ու դրա հետեւանքը. «Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունը Մանվել Գրիգորյանի դեպքում ամեն ինչ արեց` անհամատեղելիությունը հաստատվեց, եւ նա ազատ արձակվեց հիվանդության պատճառով։ Չենք կարող հերքել նաեւ այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացած արդարադատության պատճառով....»։

Պրոֆեսորի իրավիճակը համեմատելի է նաեւ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դեպքի հետ․ նրան էլ իշխանությունն ամիսներ շարունակ պահեց կալանքի տակ․ երբ առողջական վիճակը սրվեց, նա կալանքից ազատ արձակվեց, որոշ ժամանակ անց մահացավ։ Մի խումբ փաստաբաններ, նրա ընկերները մինչ օրս դատախազությանն ու դատարանին, անգամ այդ օրերի արդարադատության նախարարին մեղադրում են Արթուր Սարգսյանի մահվան մեջ։ Ե՛վ Չարչյանի, ե՛ւ Հաց բերողի առաքելությունը նմանության եզրեր ունեն՝ առաջինը մարդկանց կյանք է փրկում՝ բժշկելով, մյուսը փրկել էր՝ հաց հասցնելով։

Չարչյանի պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալի վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։ Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա «դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, հիմա հանձնաժողով կստեղծվի, փորձաքննություն կանցկացնեն։ Մենք էլ ենք սպասում, որ արագ լինի»։

«Չարչյանի առողջական վիճակը կապված է սթրեսի հետ, այս քովիդի պայմաններում եւս փորձաքննությունը ժամանակ է ձգելու։ Մենք նաեւ շեշտադրումը դրա վրա կատարեցինք, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հաջորդ նիստն ամսի 13-ին է նշանակված։ Մտավախություն կա, որ վիճակն ավելի վատ կլինի՝ կապված մարդու սթրեսային վիճակի հետ: Ցանկացած մարդ կալանքի տակ հոգեբանորեն ճնշված է եւ սթրեսային վիճակում․ եթե չլինի կալանքի տակ, հոգին հանգիստ կլինի, սթրեսային վիճակ չի լինի, եւ կունենանք որոշակի դինամիկա դեպի լավը։ Բայց այս պայմաններում ակնկալել նման բան՝ դեռեւս հիմքեր չունենք»,- ասել է փաստաբանը: