Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
EU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիր Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Ռիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը Մհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները Սպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է ՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքները ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլ Վրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթել Քաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանք

EU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվելԳևորգ Թամամյանի թեկնածությունն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների կողմիցԲենիամին Նեթանյահուն չհայտարարված այց է կատարել Արաբական Միացյալ ԷմիրություններՌուսաստանն այս գիշեր բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակվել է Կիևի վրաՄենք քայլ ենք արել առաջ, բայց դրան հաջորդելու են ամենադժվար քայլերըՄիջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մշակույթ

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը

«Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո երեկ Հայաստանում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը: Միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավորցուցադրություն: Այն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախաձեռնությունն էր: Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ընդգծեց միջթանգարանային համագործակցության շրջանակում Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության համամարդկային նշանակությունը վերհանելու անհրաժեշտությունը։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում նույնպես փաստեց նման նախաձեռնությունների կարևորությունը։ Մարինե Օթարյանն Ազգային գրադարանին նվիրեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը կոմպոզիտորի հոբելյանի առթիվ հրատարակել է տուն-թանգարանը։

Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց ցուցադրված նյութերը և պատասխանեց հավաքված արվեստասերների հարցերին։Նա նշեց, որ ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների, պարարվեստի գործիչների կողմից:

«Այս ցուցադրությամբ ներկայացրել ենք Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը և համերգային գործունեությունը հատկապես եվրոպական խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Միլանում, Հռոմում, Վարշավայում, Փարիզում, Ռիգայում, Հելսինգֆորսում (Հելսինկի), որտեղ իր կենդանության օրոք հնչել են իր ստեղծագործությունները»,-ընդգծում է տուն-թանգարանի աշխատակիցը:

Ցուցադրված նյութերի շարքում տեղ էր գտել նաև «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության առաջին հրատարակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կովկասյան ճակատում մարտնչում էին հայկական կամավորական ջոկատները, ռուսաստանաբնակ հայ Ալեքսանդր Սպենդիարյանն անտարբեր չէր կարող մնալ նրանց ճակատագրին և որոշեց ինչ-որ կերպ օգտակար լինել հայ կամավորականներին, որոնք պետք է Սարդարապատի ճակատամարտը պսակեին հաղթանակով։ Սպենդիարյանն իր «Այնտեղ, այնտեղ դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործության տպագիր նոտաների վաճառքի ողջ հասույթը տրամադրեց հայ կամավորներին։ Նոտագրության շապիկն էլ նկարազարդեց Սպենդիարյանի մտերիմն ու ընկերը՝ Մարտիրոս Սարյանը։ «Այդ հանգամանքը առիթ ծառայեց մեր հանդիպման»,-հետագայում նշել է Սարյանը Սպենդիարյանի մասին իր հուշերում: