Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ
Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ Դուք ունեք բնակարան այդ հասցեում, եւ նույնիսկ հայտնում են, թե ինչպես է այն Ձեզ փոխանցվել: Հետևաբար սպասում ենք, որ տան բանալիները փոխանցեք «ժողովուրդ» օրաթերթին, ինչպես եւ խոստացել եք, հրապարակավ»: Այսպես է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` օրեթերթի դեմ դատական հայց ներկայացնելու լուրին:
«Այսօր տեղեկացանք, որ ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանը դատական հայց ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ և 2 մլն դրամ է պահանջում:
Որն է պատճառը. Սեպտեմբերի 11-ին ArmLur.am-ը հրապարակել էր հոդված՝ «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերնագրով, որտեղ նշվում էր, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում փաստացի բնակարան ունի, որն իր անունով գրանցված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային եղանակով սեպտեմբերի 11-ին ստացել է ՀՔԾ պետի դիմումը՝ զգացմունքային մի բովանդակոթյամբ, հերքման պահանջ՝ իրավական ձեւակերպումով:
Չսպասելով մեր պատասխանին, նա միանգամից սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել օրաթերթի դեմ:
Այսօր առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթը պատասխան է ուղարկել Խաչատրյանին՝ արձանագրելով, որ «դուք, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, (Հատուկ քննչական ծառայության նախկին պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն նոր ձևավորվող կոմիտեի նախագահ) ինքներդ պետք է հերքեք լուրը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 2020 թվականի ապրիլի 16-ին) համաձայն՝ պաշտոնատար անձն է պարտավոր ապացուցել, որ խնդրո առարկա գույքը չի պատկանում իրեն, ուստի իրավունքի անալոգիա կիրառելով՝ խնդրում ենք հերքել, որ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակած՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Մոսֆիլմովսկի 88 հասցեի շենքում Դուք չունեք տուն:
Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ Դուք ունեք բնակարան այդ հասցեում, եւ նույնիսկ հայտնում են, թե ինչպես է այն Ձեզ փոխանցվել: Հետևաբար սպասում ենք, որ տան բանալիները փոխանցեք «ժողովուրդ» օրաթերթին, ինչպես եւ խոստացել եք, հրապարակավ»:
Հավելենք, որ Սասուն Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ «հարձակվում է» «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նա պարբերաբար մեր հրապարակումների առիթով քննություն է նշանակում, աղբյուրի բացահայտում պահանջում, փորձում ճնշել ազատ խոսքը: Հենց Սասուն Խաչատրյանի ուղղակի հրահանգով գաղտնալսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, երբ հրապարակել էր Մարտի 1-ի գործով առանցքային գործիչների ցուցմունքները՝ գործի նախաքննության ավարտից հետո:
Մի խոսքով, Սասուն Խաչատրյանի արձագանքը սպասելի էր, բայց բոլոր դեպքերում «Ժողովուրդ» օրաթերթը սպասում է Սասուն Խաչատրյանի Մոսկվայի բնակարանի բանալիներին»,-ասվում է օրաթեթի տարածած հաղորդագրությունում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի