Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Ժանտախտի խրախճանքը

Սեպտեմբերի 21-ի նախօրեին, ասենք, հենց սեպտեմբերի 21-ին էլ հիմնականում լուռ էի: Իսկ ի՞նչ ասել: Դամբանակա՞ն, առ ՀՀ-իս կորուսյալ ինքնիշխան պետականություն:

Ի դեպ, իրականում Հայաստանի Հանրապետության անկախության, ավելի «փաստաթղթային» ասած՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին որոշումը կայացվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում՝ հիմնվելով դրանից երկու օր առաջ անցկացված հանրաքվեի արդյունքների վրա. «Այո» անկախությանը՝ 2.042.262 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Ոչ»՝ 10.002 հոգի կամ՝ ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %-ը:

Հետաքրքիր է, իհարկե, թե հիմա որտե՞ղ են մնացել այն 2 միլիոն 42 հազար 262 հայրենակիցները: Սա հռետորական հարց է, իհարկե: Ես նրանցից մեկի մասին կարող եմ ասել...
Իսկ ես որոշել էի լռել: Չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակները, ամբողջացնելով հայերի ու Հայաստանի նկատմամբ իրենց արնակոլոլ ու թունավոր ծաղրը, երկու օր առաջ Հանրապետության հրապարակում որոշել էին «խուլիգանի քեֆ» անել ու արեցին՝ իրենց մահաբեր ջրերն ընկած դատարկ տեսարանասերների որոշ մասնակցությամբ: Դա այն է, ինչ դասական հրապարակախոսությունը բնորոշում է որպես խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Թեպետ, մեր պարագայում ավելի տեղին կլինի «ժանտախտի խրախճանք» բնորոշումը:

Ի՛սկը. Ժանտախտի խրախճանք: Ու սա սովորական ժանտախտ չէ: Սա, այսինքն, նման պատկերն ու նիկոլականների ամբոխային դրսևորումները, մյուս բոլորի անհաղորդ ու «նարկոզի տակ» հոգեվիճակն այն են, ինչը իրապես թույլ է տալիս խոսել մի ամբողջ ժողովրդի հոգին, բանականությունը, բարոյականությունը, արժանապատվությունն ու ինքնասիրությունը խժռած ժանտախտի ու այդ ժանտախտի խրախճանքի մասին:

...«Կախվածի տանը պարանից չեն խոսում»,-այդպիսի խոսք կա: Այնպես որ, վերջին 3 տարի ու 6 ամսվա ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և պետականության մսխումն ու ոչնչացումը, «թավշյա» արկածախնդիրների ու հազարավոր հայ զինվորների գլուխը կերած չարաղետների շարունակվող իշխանաղետությունը իմաստազրկել են «Անկախության տոն» ասվածը, բովանդակազրկել են «Սեպտեմբերի 21»-ը՝ բոլո՛ր առումներով:

Ու նման պայմաններում օրվա հետ կապված ցանկացած խոսք կախվածի պարանի թել է, ինքնըստինքյան:

Ասենք, լսելու բան էլ չկար: Ի՞նչ լսես: Արցախը թուրքին հանձնած, Հայաստանը կտոր-կտոր թուրքին հանձնող, «բարձր դուռը» չոքած պաչպչելու անթաքույց ցանկություն հայտնողի հերթական ցանցառամտությունն ու զառանցա՞նքը լսել, օրինակ՝ «հպարտանում եմ մեր պարտությամբ» կամ՝ «հաղթելու համար պարտադիր չէ... հաղթել ուրիշներին»-ի կարգի ցնդաբանությո՞ւն: Կներեք, բայց ես մազոխիստ չեմ: Ամեն մեկը թող ինքն իր համար որոշի, կողմնորոշվի:

Իսկ մինչ այդ, շարունակվում է Հայաստանը խորշակող, ավերակող ժանտախտի խրախճանքը: Շարունակվում է, որպես համատարած երկերեսանություն ու կեղծավորություն, որպես ստամոքսահյութի պաշտամունք ու բացարձակ մորթապաշտություն: Իսկ ուրիշ ինչպե՞ս բնորոշես այն զառանցագին վիճակը, երբ հազարավոր հայրենակիցներ սիրահոժար ընկալում ու թութակի պես կրկնում են ցանկացած հորինվածք ու ապուշություն՝ հրաժարվելով տեսնել կործանման ակնհայտությունը: Դրանից, իհարկե, կործանման ընթացքը չի դադարում, բայց այս ամենը ավելի շատ մի ֆանտաստիկ պատկեր է ուրվագծում, այնպիսին, եթե, ասենք, Բուխենվալդի կամ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարների կալանավորները ուրախ երգուպարով, հոժարակամ ու հեզորեն գնային ֆաշիստական գազախցիկները մտնելու: «Եղիր հեզ, բանող եզ, որոճա քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը...» կամ էլ՝ «չի բացվի», ի վերջո, հոգով խավարասերները Արևի կարիքը չունեն:

...Կախվածի տանը պարանից չեն խոսում: Բայց սրանք այդ պարանը նարոտ են կարծում ու, դրանով պարուրված, թռվռում են:

Անիծում են «յեյեսուն տարին» (իրականում՝ 27), ինչ ասես, որ չեն ասում՝ ուրանալով իրենց իսկ 25-30 տարվա կյանքը, ներդրումը, ուրանալով Հայաստանը, բայց... վազում են «անկախության 30-ամյակի գունագեղ տոնակատարության» մասնակցելու, որտեղ պաստառը դիտավորյալ այնպես է նկարած ու ներկած, որպեսզի 30-ից միայն 3-ը աչքի զարնի: Տեսարան, որ սրտխառնուքից ու եղկանքից բացի, հազիվ թե այլ բան հարուցի, չնայած կարծես պետք է համատարած ընդվզում հարուցեր, առանց որի ժանտախտի խրախճանքը կշարունակվի, արդեն՝ Հայաստանի տապանաքարի վրա:

yerevan.today