Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Քթի միջնապատը կարելի է ուղղել արդեն 14 տարեկանից. դիմեք «Արամյանց» ԲԿ

«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բարձրակարգ բուժում: Մանկական պետպատվերի շրջանակում բաժանմունքի ղեկավար Գայանե Ռոբերտի Արզումանյանի գլխավորությամբ իրականացվում են 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիաներ, ադենոտոմիաներ, քթի միջնապատի շտկում, խեցիների վիրահատություններ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի պարզաբանում է ԼՕՌ վիրաբույժ Գայանե Արզումանյանը։

-Տոնզիլիտը կամ նշաբորբը բավական տարածված խնդիր է նախադպրոցական տարիքում և հաճախ որպես բուժում առաջարկվում է նշիկների վիրահատական հեռացումը։ Որքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ և արդիական։
-Մեր օրերում տոնզիլէկտոմիայի կամ քմային նշիկների հեռացման դիմում են ծայրահեղ դեպքերում, հիմնականում նախընտրում են կոնսերվատիվ բուժել։ Բայց եթե երեխան տարվա մեջ 4 –ից ավելի անգամ հիվանդանում է թարախային անգինայով, եթե լինում են հաճախակի հոդացավեր, սկսում են տուժել այլ օրգան-համակարգեր, ապա մենք առաջարկում ենք վիրահատություն։ Մեր կենտրոնում նույնպես այդ վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում անվճար։
-Իսկ որո՞նք են ադենոիդի ախտանշանները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։
- Հիմնական ախտանշանը քթային դժվարացած շնչառությունն է, որը անհնար է չնկատել, հատկապես երեխայի քնած ժամանակ: Իսկ եթե շնչառությունը երկար ժամանակ է խանգարված մնում, օրգանիզմում արյունը բավարար չափով չի հագենում թթվածնով, ինչն էլ ազդում է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքի վրա, երեխան թույլ է լինում, գունատ, բերանը կիսաբաց, խոսքը՝ քթի մեջ, շուտ է հոգնում, վատ ախորժակ է ունենում, լսողության իջեցում է զարգանում: Բացի այդ լինում են հաճախակի ռինիտներ, միջին ականջաբորբ, ատամնաշարի ու ծնոտի պաթոլոգիաներ։ Անտեսել այս ախտանշանը կամ ԼՕՌ բժշկի այցը հետաձգել չի կարելի։ Ֆիբրոսկոպով հետազոտելով երեխայի քթի խոռոչը՝ մենք պարզում ենք ադենոիդային վեգետացիայի (քթի միս) աստիճանը, որի հիման վրա էլ պլանավորում ենք բուժման հետագա ընթացքը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Եթե ադենոիդը 1-ին և 2-րդ աստիճանի է, բժիշկը նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ինչի արդյունքում ադենոիդը հետ է զարգանում: Բայց պատահում է, որ փոքր չափսի ադենոիդը ազդում է երեխայի լսողության վրա, այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել հեռացնել այն՝ լսողական խանգարումները կանխելու համար: 3-րդ աստիճանի ադեոնիդի դեպքում կատարվում է ադենոտոմիա՝ առանց հետվիրահատական բարդությունների: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը հիվադանոցում մնում է 1 օր:
-Ձեր բաժանմունքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են երեխաների քթի միջնապատի ուղղում վաղ տարիքում․ ո՞ր տարիքում է թույլ տրվում դիմել այդ միջամտությունը կատարելու համար։
- Ժամանակակից միջազգային բժշկական ուղեցույցներով միջնապատի թեքությունը կարելի է շտկել 14 տարեկանից։ Մենք այդ միջամտությունն իրականացնելու բավական մեծ ու դրական փորձ ունենք։ Այնպես որ, այսօր երեխայի միջնապատի թեքությունը շտկելու համար այլևս պետք չէ սպասել 18 տարեկանը լրանալուն: Գիտենք, որ սպասելու ընթացքում երեխայի մոտ կարող են միջնապատի թեքությամբ առաջացող դժվարացած շնչառությամբ պայմանավորված տարբեր առողջական խնդիրներ ի հայտ գան: Կանխել դրանք պետք է հնարավորինս շուտ և մեր բաժանմունքը այդ հնարավորությունը տալիս է՝ ի դեպ կրկին օգտվելով պետպատվերի հնարավորությունից:
-Որո՞նք են «Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի առավելությունները։
-Բաժանմունքը վերազինված է նոր գործիքակազմով, կիրառվում են էնդոսկոպներ՝ առավել թիրախային, ճշգրիտ ու արդյունավետ վիրահատական միջամտություններ կատարելու համար: Բաժանմունքում պետպատվերի շրջանակում իրականացվում է 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, քթի միջնապատի թեքվածության շտկում 14 տարեկանից։ Իհարկե կատարվում է նաև մեծահասակների քիթ-կոկորդ-ականջ տարբեր պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում։ Հետվիրահատական բուժումը պացիենտները ստանում են անհատական հիվանդասենյակներում: Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է այնպես, որ մեր պացիենտները կարողանան առանց հերթերի, ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական աջակցությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակում: Հետվիրահատական շրջանն էլ այստեղ անցկացնեն մաքսիմալ հարմարավետ պայմաններում և բաժանմունքից հեռանան հիրավի գոհ ու վստահ, որ ստացել են լավագույն բժշկական աջակցությունը: