Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։ Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ:
Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:
Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի