Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղակայված հայկական դիրքերից մեկի վրանում հրդեհի հետևանքով պայթել է ամբողջ զինամթերքը. մանրամասներ միջադեպից
ArmDaily.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի անմխիթար վիճակին։ Մասնավորապես նշել էինք, որ ադրբեջանցիների՝ բոլոր հարմարություններով ու շատ կարճ ժամանակում կառուցված մարտական դիրքերի դիմաց հայ ժամկետային ու պայմանագրային զինծառայողները ստիպված են բնակվել կարկատված վրանների տակ՝ առանց տարրական հարմարությունների։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր Տեղ համայնքի՝ 44-օրյա պատերազմից հետո այսպես կոչված սահմանամերձ գոտի դարձած բնակավայրերի մեկի մոտ տեղակայված հայկական դիրքի վրանում ժամկետային զինծառայողը վառարանն է վառել՝ ցրտից պաշտպանվելու համար։ Հրդեհ է առաջացել ու զենքի ողջ արսենալը սկսել է պայթել՝ նռնակներ, փամփուշտներ։ Բարեբախտաբար, զինծառայողները ժամանակին կարողացել են հեռանալ ու նրանցից որևէ մեկը վնասվածք չի ստացել։ Հրդեհը, սակայն, չի կարողացել մարել նաև ժամանած ԱԻՆ մարտական հաշվարկը։
Նախարարության աշխատակիցներին 350.000 դրամ պարգևավճար բաժանող կառավարությունը պատերազմից հետո մեկ տարի անց էլ չկարողացավ ապահովել հայոց բանակի համար տարրական պայմաններ, այնինչ ադրբեջանցիները ապրում են ամենալավ պայմաններով դիտակետերում։
Փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ինչպես միշտ, չի պատասխանում զանգերին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի