Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է

Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են նախատեսում Արաքս գետի հովտում. իրանագետները տեղեկացնում են` պարսկալեզու որոշ հրապարակումներում նույնիսկ քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին՝ Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս զորավարժությունների հիմնական ուղերձներին՝ մանրամասնեց.

«Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող իրադարձությունները և Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի կողմից «Երեք եղբայրներ» խորագրով զորավարժությունների անցկացումը, բացի այդ՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Իրանում (իրանական կողմն արձագանքեց, որ դա պայմանավորվածությունների խախտում է, քանի որ Կասպից ծովում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունեն միայն Կասպից ծովի առափնյա երկրները, իսկ Թուրքիան առափնյա երկիր չէ)՝ այս զորավարժությունները կարելի է դիտարկել՝ որպես այս ամենին ի պատասխան:

Այս քայլերը տարածաշրջանում ուղղակիորեն հարվածում են իրանական շահերին, և Իրանն այս զորավարժություններով ցույց է տալիս, որ նա տարածաշրջանում կա, իր հյուսիսային սահմաններն անվտանգ են, և չի հանդուժի որևէ ոտնձգություն սահմանների երկայնքով:

Բացի այդ՝ զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է, նաև վստահեցումը, որ Իրանը չի հանդուժելու իր բեռնատարների, ավտոմեքենաների, ընդհանրապես իր բնակիչների, քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:

Իրանագետն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ զորավարժությունների մասին չեն եղել պաշտոնական հայտարարություններ, իսկ քարոզչական հատվածում ակտիվացել են Իրանի և Ադրբեջանի միջև փոխհարձակումները:

Ահարոն Վարդանյանը նկատեց՝ լարվածության հետևում պետք է փնտրել Թուրքիային. «Այստեղ ամեն ինչ թելադրվում է Թուրքիայի կողմից, և այս գործողությունների հետևում Թուրքիայի ականջներն են:

Ի դեպ, Իրանում նկատում են նաև, որ իրանական բեռնատարների առջև ճանապարհը փակելը ևս ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ, սակայն այնպես չէ, որ Ալիևն ինքն իրեն կարողանում է նման որոշումներ կայացնել, քանի որ հասկանում է դրա պատասխանատվությունը. առճակատման գնալ Իրանի հետ՝ միայնակ որոշում կայացնելով, չունենալով որևէ մեծ պետության աջակցություն, այդ երկրի համար ինքնասպանության նման մի բան կլիներ»:

Հարցին, թե որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս պահին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական սադրիչ գործողություններին անմիջապես ականատես ենք լինում նաև ՀՀ տարածքում, Ահարոն Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանի դիրքորոշումը պարզ է. բնականաբար, եթե մի երկրի տարածքում ինչ-որ երրորդ երկիր ճանապարհը փակում է, ապա այդ երկրի պատասխանը, դիրքորոշումը պետք է լինի ճանապահը փակող երկրին իր տեղը ցույց տալը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Նկատենք՝ ՀՀ պաշտոնական շրջանակներն անդրադառնալով իրանական բեռնատարների շուրջ առաջացած խնդրին՝ բավարարվել են միայն ոչ հստակ, ենթադրական ձևակերպումներով: Մասնավորապես, վերջերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր.

«2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթը»:

Հիշեցնենք` օգոստոսին ադրբեջանական ԶՈւ-ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները սկսեցին ստուգել իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռները, ապա պահանջել մաքսատուրք վճարել։