Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել. (տեսանյութ)
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։
Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։ Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել։
Նախորդ տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով պատարագը եղել էր ոչ մարդաշատ։ Այս տարի պատարագի արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն Վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Նշենք, որ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերին՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում։
Թուրք-քրդական զինված բախումների պատճառով Թուրքիայի իշխանությունները միայն 2015-2017թթ․ չէին արտոնել պատարագների անցկացումը։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել է պատարագի մատուցումը Սուրբ Խաչում 2018-ից։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա