Ռոման Հակոբյան. «Սա Հայաստանի վաղվա լավ օրվա ընտրությունն է»
Փետրվարի 9–ին կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության խորհրդի անդամ Ռոման Հակոբյանի ելույթը
–Ողջո՛ւյն, հարգելի՛ երիտասարդներ։ Տեսնելով այստեղ ձեզ հավաքված՝ հուզված եմ, և ուզում եմ իմ խոսքն ասել այս դահլիճից՝ հանուն մեր երկրի բարօրության, հանուն մեր ապագայի։ Մենք հաավքվել և համախմբվել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք մեր իշխանություններին, որ Հայաստանի Հանրապետությունում կան դեռ այնպիսի երիտասարդներ, ովքեր ի վիճակի են որոշակի փոփոխություններ անել մեր երկրում՝ տանելով այն դեպի բարեկեցիկ, ավելի լավ, ավելի պայծառ ապագա։
Առջևում ընտրություններն են, և մենք առճակատվելու ենք այնպիսի մի ուժի հետ, որը երկար տարիների ընթացքում ապացուցել է իր անկարողունակությունը երկիրը դեպի լավ ապագա տանելու ճանապարհին։ Մենք պետք է ցույց տանք նրանց, որ հերի՛ք է, արդեն իսկ հերի՛ք է։ Չենք հանդուրժելու նրանց իշխանության գալը և իրենց իշխանության շնորհիվ երկիրը այսպիսի իրավիճակում պահելը։
Մենք կանգնած ենք ընտրության առաջ, և սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ։ Սա Հայաստանի Հանրապետության վաղվա լավ օրվա ընտրությունն է, սա ՀՀ–ի ընտանիքների բարեկեցության ընտրությունն է։
Եկեք մեր քվեներով ապացուցենք իշխանություններին, որ նրանց կեղծ խոստումներն այլևս մեզ չեն կարողանալու պահել։ Մենք նրանց պետք է ապացուցենք, որ այլևս թույլ չենք տա, որ նրանք կառավարեն այս երկիրը։ Մենք պետք է իշխանափոխություն անենք, և մենք պետք է դառնանք երկրի վաղվա օրվա տերերը, որպեսզի մեր երեխաներն ավելի բարություն, ավելի երջանկություն և ավելի լավ Հայաստան տեսնեն։
Մեր կուսակցության հիմնախնդիրն է համախմբման բևեռի միջոցով կազմակերպել և իրականացնել իշխանափոխություն և կերտել հզոր հայրնեիք։
7or.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...