Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ Ավտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբ

Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինՊատրաստ ենք շարունակել կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. ԳալուզինՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսՊատրաստ ենք քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով․ ՌԴ փոխարտգործնախարար«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվովԱյս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը

Ուղերձ՝ ԱԺ պատգամավորների ծախսերի ավելացման օրենսդրական փոփոխության մասին

ՀՀ Ազգային ժողովը 2021 թ. հուլիսի 15-ի արտահերթ նիստում որոշեց փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Այս փոփոխությամբ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը հնգապատկվել է եւ նախկին 50.000 դրամի փոխարեն դարձել է 250.000 դրամ:

Օրենքի նախագծում այդ փոփոխությունը հիմնավորվում է պետության՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցմամբ եւ ըստ այդմ՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների եւ լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս եւ քաղաքացիներս, վերլուծելով այս փոփոխությունն ու դրա հրապարակված հիմքերը, հայտարարում ենք.

Ա.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված հնարավոր ծախսերի չափի ավելացումը (ինչպես եւ նախկինում նախատեսված 50.000 դրամ գումարը) պատշաճ հետազոտված եւ ուսումնասիրված չէ, առաջարկն արվել է կարիքի մասնավոր եւ կամայական գնահատականի հիման վրա:

Բ.

Այսպիսի ավելացումը այս ձեւով իրականացնելը եւ ապա բյուջեի միջոցները այդ նպատակով հնգապատիկ առավել ծախսելը ռիսկային են արդյունավետության եւ կոռուպցիայի տեսանկյունից:

Գ.

Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալը համարելով ոչ հրատապ, բայց կարգավորման համար կարեւոր, պնդում ենք, որ իշխանությունը երկրի համար այս բարդ եւ ծանր ժամանակահատվածում պարտավոր է հանրային հաշվետվողականության բարձր մակարդակ ապահովել, հանրային վստահությունը չչարաշահել եւ լրացուցիչ խնդիրներ չհարուցել:

Այս ուղերձով, դիմելով ԱԺ այս գումարման եւ հաջորդ գումարման խորհրդարանին եւ յուրաքանչյուր պատգամավորի, առաջարկում ենք վերանայել կատարված փոփոխությունը հաշվի առնելով հետեւյալ պայմանները.

Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցումը.

1. չի կարող լինել բոլոր պատգամավորների համար համահավասար, որովհետեւ պատգամավորները, կաշկանդված չլինելով հրամայական մանդատով, ազատորեն են իրականացնում իրենց լիազորությունները եւ, ենթադրաբար, իրենց պարտականությունները կատարելու համար ծախսում են տարբեր չափերի դրամական միջոցներ:

2. չի կարող լինել օրենքով հաստատված գումարի չափով, այլ պետք է լինի այնքան, որքան ծախսում է պատգամավորը իր պարտականությունները կատարելու համար: Միաժամանակ պետք է լինի ամսական ծախսերի առավելագույն չափ:

3. պետք է լինի կատարված ծախսերը հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի հիման վրա, այդ թվում՝ գնումները վկայող ՀԴՄ կտրոնների, պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, եւ այլն:

4. պետք է լինի 3-րդ կետում հիշատակված ծախսի/ֆինանսական փաստաթղթերի եւ պատգամավորական գործունեության նպատակի հիմնավորմամբ, ինչից հստակ կլինի, թե որ ծախսը ինչ գործողության համար է իրականացվել:

5. պետք է լինի ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափով, այլ այնքան՝ որքան հիմնավոր է այս առաջարկության 3-րդ եւ 4-րդ կետերի պարտադիր համակցությամբ:

6. պետք է ներառի միայն այն ծախսատեսակները, որոնք կսահմանվեն օրենքով: Օրինակ՝ տրանսպորտային ծախս, բենզինի ծախս, ներկայացուցչական եւ այլն, եթե այդ ծախսերը չեն կատարվում ԱԺ բյուջեի միջոցներով: Այդ ծախսերը չեն կարող ներառել պատգամավորների հնարավոր անձնական բարեգործական ծախսերը:

7. Պետք է լինի պատգամավորի բարեխղճության, պարտաճանաչության, բարեվարքության եւ ծախսերի ու ըստ այդմ կատարված գործողությունների ողջամիտ համակցվածության դեպքում:

Վերոհիշյալ դրույթները պետք է արտացոլվեն «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում եւ փոփոխվեն միայն օրենքով:

Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունների համապատասխան մասնագետները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդրի լուծման համար: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովի արձագանքն այս ուղերձին:

Հայտարարությանը միացել են հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպություններ եւ քաղաքացիներ