Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ Իշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքեր Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներին Ջեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ են Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն «Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներին Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով ԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավել Թուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքին Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբ Ավտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինՊատրաստ ենք շարունակել կատարել Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորի դերը. ԳալուզինՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսՊատրաստ ենք քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը տարբեր ձևաչափերով․ ՌԴ փոխարտգործնախարար«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքերՋեյ Դի Վենսը կայցելի Ծիծեռնակաբերդ. Հուշահամալիրի մուտքերը բոլոր կողմերից փակ ենՓոսերի հետ «պատերազմ»՝ Երևանում․ վարորդների նոր գլխացավանքը (տեսանյութ)Հպարտ եմ, որ Հայաստան այցելող ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ. Ջեյ Դի ՎենսՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետՆիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը ստորագրել են միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն«Wine Paris 2026»․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ծանոթացել է հայկական ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներինԵրևանում Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողինԵրևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներովԱՄՆ զինված ուժերը ռուսական նավթային լցանավ են առգրավելԶելենսկի. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ ենԹուրքիան չի բացառում, որ երկիրը կարող է միանալ միջուկային մրցավազքինԵվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի Կուլեւի նավթային տերմինալի նկատմամբԱվտոճանապարհների վիճակը ժամը 8։00-ի դրությամբYouTube-ի մոնետիզացիան կաշխատի նաեւ ՀայաստանումՀարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքներըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)«Արբատ» գումարտակի հայ հրամանատարը զոհվել էԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցըՀՀ և ԱՄՆ համագործակցությունը խաղաղաբեր է. ՓաշինյանՀայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի ՎենսՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և հանդես են գալիս հայտարարություններով. ուղիղՄեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասինՄեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցըԽաչատրյանների ամերիկյան տան վաճառքից ՀՀ-ն մինչև հիմա գումար չի ստացել. «Հետք»Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կա երկու զոհԿասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունըՅուվենտուսը 90+6-րդ րոպեին փրկվեց պարտությունից Լացիոյի դեմ խաղումԼուսին հասնելը տեխնիկապես հեշտ և արագ էԷստոնիայում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը«Արարատ-Արմենիան» պարտության է մատնել լիտվական «Բանգային» 2:0 հաշվով

Օտար և թշնամի կառույցները գտան անձանց, ովքեր արկղ֊արկղ տանում են մեր պետականության բաղադրիչները. դիտարկում

Նկարում մեր դասագրքերն են՝ Հասարակագիտություն, Աշխարհագրություն․․․ Կարող ենք ենթադրել, որ արկղում կան նաև Հայոց պատմության և գրականության դասագրքերը։

Ինչպես տեսնում եք, նկարը վերցրել եմ Ջորջ Էքերտի անվան ինստիտուտի ֆեյսբուքյան էջից (2019 թ․ հոկտեմբեր)։ Այստեղ նրանք ուրախությամբ նշում են, որ նոր գրքեր են ստացել իրենց գրադարանի համար։ (https://www.facebook.com/GeorgEckertInstitut/posts/2753293441349581)

Էքերտի անվան ինստիտուտը գտնվում է Գերմանիայում, զբաղվում է աշխարհի տարբեր երկրների դասագրքերի հետազոտություններով (այո՛, մի ամբողջ կառույց զբաղվում է միայն դասագրքերի վերլուծությամբ) և սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի հետ (Council of Europe)։ Այս ինստիտուտի կայքում հրապարակված նյութերում անդրադարձ կա թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։
Նշված ծրագրերի շրջանակներում հոդվածներ ունի տպագրած Միքայել Զոլյանը (2009 և 2016 թվականներին)։ 2016 թվականի գիտաժողովին մասնակցել են նաեւ Ֆիլիպ Գամաղելյանը և Մարիա Կարապետյանը։

Հիշեցնեմ, որ Միքայել Զոլյանը եւ Մարիա Կարապետյանը 2018 թ․-ից հետո դարձան ԱԺ պատգամավորներ։

Ի դեպ, Էքերտի անվան ինստիտուտի գործընկերների շարքում նշված է նաև «Իմեջին» կենտրոնը: Ովքեր չգիտեն ասեմ, որ Մարիա Կարապետյանը 2011-2018 թթ․-ին եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրենը։
Էքերտի անվան ինստիտուտի ծրագրերից մեկի շրջանակներում Ցեղասպանության դասավանդման թեմայով հոդված (2016 թ․) է հրապարակել նաև Ջուլիետա Կճանյանը (ԵՊՀ, Համաշխարհային պատմության ամբիոն):

Հետաքրքրական են այս ծրագրերի շրջանակներում թուրք հեղինակների հրապարակած հոդվածները։ Քաներ Ուգյուզը 2006 թվականին անդրադարձել է մեզ համար կարևոր թեմայի, այն է՝ ինչպես ներառել Հայկական հարց թեման Թուրքիայի դպրոցական դասագրքերում։
Թուրքերի հետ գրված (արդեն բոլորիս հայտնի) գրքի հեղինակներից մեկը՝ Փինար Սայանը, իր հոդվածում քննում է քաղաքացիական կրթության հարցերը Հայաստանի և Թուրքիայի օրինակով։

Ա) Դասագրքերի կարեւորությունը հասկացել են ՇԱ՛Տ ԱՎԵԼԻ ՎԱՂՈՒՑ, քան մեզ թվում է
Կարևոր է նշել, որ դասագրքերը հետազոտելու և խմբագրելու այս ամբողջ շարժումն ամենևին նոր չէ։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո՝ 1949 թվականից, պատմության դասավանդման հարցերը և պատմության դասագրքերի հետազոտությունները «հատուկ տեղ են գրավել Եվրոպայի խորհրդի ծրագրում»։ (Ստոբարտ, 1999, էջ 147)

Դասագրքերի հարցերով զբաղվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Համաշխարհային բանկը, Պատմություն դասավանդողների Եվրոպական ասոցիացիաների միությունը (ԵՎՐՈԿԼԻՈ) և այլն։

Հետաքրքրական է, որ ի սկզբանե այս կառույցները հիմնականում աշխատել են տարբեր երկրների Կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների, պատմություն դասավանդողների, գրքերի հեղինակների հետ։ Իսկ ահա 90-ականների վերջում այս աշխատանքներում ներգրավվում են նաև հասարակական կազմակերպությունները (Ստոբարտ, 1999, էջ 150): Դժվար չէ կռահել, թե ինչու։

Բ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Մեզ համար այստեղ կարևոր մի հարց կա. մենք գիտե՞նք` ի՞նչ բովանդակությամբ հոդվածներ ու գրքեր են տպագրվում վերը նշված կառույցների «դիրիժորությամբ»։ Մենք գիտե՞նք` այդ աշխատանքներում տեղ գտնո՞ւմ են հակագիտական և հակահայկական թեզեր։ Ինձ չհաջողվեց գտնել որևէ փաստ, որ Հայաստանին վերաբերող նյութերն այստեղ` Հայաստանում վերլուծվում են, դրանց արդյունքները ներկայացվում են հանրությանը, էլ չեմ ասում այն մասին, որ դրանք ստանան արժանի հակահարված։

Փոխարենը, ծանոթացա, թե ինչ դիմադրություն է ցույց տալիս Իսրայելը, երբ այսօրինակ ծրագրերում հայտնաբերում է հակահրեական որևէ նյութ։ Այդպիսի մի դեպք կապված է հենց Էքերտ ինստիտուտի հետ։

Այսպես, այս ինստիտուտը հետազոտություն է կատարում, սակայն, ըստ իսրայելական կողմի, ճշգրիտ ու ամբողջական պատկեր չի ներկայացնում առ այն, թե ինչպես է Պաղեստինի հանրակրթական դպրոցներում մատուցվում իսրայելապաղեստինյան հակամարտությունը։ «Սխալների կատակերգություն»` այսպիսի որակում է տվել իսրայելական կողմն այդ հետազոտությանը՝ պնդելով, որ պաղեստինյան դասագրքերը չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափանիշներին։

Ինչ խոսք, Իսրայելում հրաշալի հասկանում են, որ պատերազմները լինում են նաև տեղեկատվական, ուստի այս հարցերը ինքնահոսի մատնված չեն։

Գ) Օտար ծրագրերը` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ
Շարունակելով առանձնացնեմ չորս առանցքային կետեր.
1. Ո'չ ԵԽ-ն, ո'չ Համաշխարհային բանկը, ո'չ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատահական և «ձեռքի հետ» աշխատող կառույցներ չեն։ Ուստի, նմանօրինակ հետազոտություններն արտացոլում են այս կառույցների քաղաքական (և ոչ միայն քաղաքական) ակնկալիքներն ու պահանջները մեզնից։

2. Օտարներն ու թշնամիները հենց այս ծրագրերի միջոցով կարող են ճշտորեն ստուգել, թե ինչ տեղեկատվական ու գաղափարական պաշտպանվածություն ունի մեր երկիրը, որքանով ենք մենք ուշադիր, արձագանքո՞ւմ ենք, երբ հակագիտական և հակահայկական բովանդակությամբ որևէ նյութ է տպագրվում, թե՞ ոչ… Ըստ մեր հակազդեցության` նրանք անում են համապատասխան հետևությունները։

3. Հանգամանալից վերլուծությունը կարող է վեր հանել, թե որքանով է համընկնում/նույնանում Թուրքիայի և տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վարած քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ։

4. Վերջապես, այլ երկրների օրինակների ուսումնասիրությունը կարող է արժեքավոր լինել մեզ համար։ Օրինակ, Հունաստանում պատմության դասագրքերի խմբագրման շուրջ տարիներ ձգվող բուռն բանավեճեր են եղել։ Այդ բարեփոխումներին ընդդիմացողները չորս հիմնական խնդիրներ են նշում՝ «ազգային ինքնության կորուստ», «պատմական ճշմարտության կորուստ», «առկա հակամարտության վրա եղած ազդեցություն» և «օտար շահերի սպասարկում» (Քրիստոդուլու, 2018)։ Ինչպես տեսնում եք, հույների գլխին կուտակված են ճի՛շտ նույն սև թեզերը։

Եթե այս կառույցների գործունեությանը համակարգված ձևով չենք հետևում, իսկ անհրաժեշտության դեպքում չենք հակադարձում, ապա ինչո՞ւ զարմանալ և զայրանալ, որ «հանկարծ» ծլեցին թուրքերի հետ ծրագրերի մասնակցող լիլիթ մկրտչյանները, ժաննա անդրեասյաններն ու տեր-գաբրիելյանները։

Դ) ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻ
Խնամքով աճեցվեցին այս մարդիկ, և առաջին իսկ հնարավորության դեպքում անցան գործի։ Առաջին քայլը՞: Լուսանցք մղեցին հայաստանյան մասնագիտական կենտրոններին եւ չեզոքացրեցին նրանց մասնակցությունը մերօրյա կրթական ռեֆորմում։ Չմոռանանք, որ հանրակրթական նոր չափորոշիչներն ընդունվեցին այն պարագայում, երբ դրանք ամբողջությամբ մերժել էին այս հարցում կարևոր դեր ունեցող գիտական կառույցները՝ ԵՊՀ, Մանկավարժական համալսարան։

Առնվազն 70 տարի շարունակվող կոնֆերանսների, գիտաժողովների և հանդիպումների այս խորապատկերն ուսումնասիրելիս ակամա հիշեցի Լիլիթ Մկրտչյանի հնչեցրած հարցադրումը, թե ինչպե՞ս չափել հայրենասիրությունը։ Տվե՛ք ինձ այդ գործիքը` անհամբեր բացականչում էր Մկրտչյանը։ Շատերս արդարացիորեն զայրացանք, թե ինչպե՞ս նման բան ասաց մեկը, ով պատասխանատու է միանգամից ՔՍԱՆ նոր դասագրքերի չափորոշիչների լրամշակման համար։ Բայց երևի քչերն ուշադրություն դարձրեցին Մկրտչյանի խոսքի շարունակությանը՝
«Այո՛, մենք կարող ենք դա դարձնել գիտակարգ, բայց մենք պետք է նստենք, պատմաբաններով, և դա գիտության խնդիրն է»։ 

Օտարի ձեռքին սոսկ կատարածու լինելու ինչպիսի՛ շքեղ խոստովանություն։

Մկրտչյանը երևի ուզում էր ասել, որ իրենք, իհարկե, կարող էին պատմաբաններով նստել և մշակել այդ ամենը, բայց իրենց ո՞վ էր թույլ տալու․․․ Չէ՞ որ նրանք այս պաշտոններում նշանակվեցին բոլորովին ա՛յլ նպատակով։ Մկրտչյանը նաև գիտի, որ չկա՛ որևէ օտար կառույց, որն այսօր հայրենասիրական դաստիարակություն է բերելու հայկական դպրոց կամ հայրենասիրությունը ձևակերպելու է որպես ամենօրյա «կոմպետենցիա»։ Այս գործն արվել է և պետք է արվի Հայաստանո՛ւմ։

Կազմակերպված աշխատանքով օտար և թշնամի կառույցները մեր երկրում գտան այն անձանց, ում ձեռքով մեկուսացրեցին հայաստանյան ակադեմիական և գիտական շրջանակներին։ Կրթական ոլորտը հանձնվեց տարատեսակ ֆոնդերից սնվող կատարածուներին և օտարի քաղաքական պատվերը կատարող կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչներին։ Նրանք պնդում են` իբր եկել են մեզ հանելու տգիտության, առասպելների ու գավառամտության ճիրաններից։ Եվ արկղ-արկղ տանում են մեր պետականության բաղադրիչները, հետազոտում ու բարեկիրթ ժպիտները դեմքներին ետ գալիս՝ մեզ առաջարկելով հերթական օրակարգը կամ բարեփոխումը, որն աղերս չունի մեր առաջնահերթությունների հետ։

Այս ծամածռությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ուժերի տիտանական լարումով մեզ հաջողվի ուղղել մեր ողնաշարը և ամրացնել մեր պետությունն այնպես, որ այն ամենուր և ամեն ժամ պաշտպանի հայ ժողովրդի շահերը, մինչև այն պահը, երբ վերջապես կարողանանք ձևակերպել և ունենալ մե՛ր օրակարգը։