Սուրեն Պապիկյանը խոսնակին էլ տեղավորեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն։ Նախկին խոսնակի համար հատուկ փոխտնօրենի հաստիք է բացվել:
Մինչ այդ կառույցում գործել է փոխտնօրեն՝ ֆինանսավարչական գծով։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լյովա Դուլյանը՝ հայտնի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի եղբայրը։ Սակայն երկարամյա եւ փորձառու Դուլյանին վերջերս ազատել են եւ աշխատակազմը համալրել երիտասարդ ու անփորձ կադրով, որն անգամ խոսնակի գործից շատ գլուխ չէր հանում։
Ի դեպ, չնայած Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, սակայն որոշել է ձեռքից բաց չթողնել այս յուղոտ ոլորտը, որը համակարգում համարում են Պապիկյանի «բիզնեսը», ուր նա աշխատանքի է տեղավորել իր բազմաթիվ ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում։
Օրինակ, հիմնադրամի փոխտնօրենի աշխատավարձը մոտ 600 հազար դրամ է՝ ավելին, քան ստանում են պատգամավորները։ Այն դեպքում, երբ Պապիկյանի երիտասարդ խոսնակը, համակարգի իր գործընկերների պատմելով, «ՊՈԱԿ»-ն ու «հիմնադրամն» իրարից շատ չի տարբերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ