Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում Նույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբությունները Միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներին Սկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք) Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց Ատալանտային Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո ՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումը Հայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներ Էրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանը

Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականումՆույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբություններըՄիջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներինՍկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց ԱտալանտայինՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետոՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումըՀայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալՀայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներԷրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանըԴատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներNestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. BloombergՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել էՀունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՖրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքերՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. ԷրդողանԱռողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (տեսանյութ)Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացումԵրևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով (տեսանյութ)Ուկրաինացիները կարծես պատրաստ են ընդունել տարածքային կորուստներըՍթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցըՌուսաստանը հայտարարել է Սումիի մարզի բնակավայրի վերահսկողության մասինYouTube-ում գրանցվել է լայնածավալ խափանումԱՄՆ ոստիկանությունը կանխել է զինված հարձակման փորձըԺնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծըՏարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն էՎատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ը
Մամուլ

Փաշինյանի Հայաստանը. ՀՀ-ն անվտանգություն արտադրող երկրից վերածվեց անվտանգություն մուրացողի, խաղաղություն պարտադրողից՝ խաղաղություն խնդրողի

«168 ժամը» գրում է․ 

«Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզում մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակին, երբ ունենք մոտ 1000 ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստ: Բնականաբար, այս թիվն աստիճանաբար է ավելացել: Զասն առկա իրավիճակը որակել էր «սահմանային միջադեպ» և նշել, որ այն չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա), հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:

Զասը նաև հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:

«Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, չնայած, իհարկե, իրավիճակը վերահսկվում է»,- նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

ՀՀ իշխանությունները, որոնք ՀԱՊԿ-ին դիմել էին կազմակերպության պայմանագրի հոդված 2-րդ-ի 2-րդ պարբերության հիմքով, չգիտես ինչու նեղվել են ՀԱՊԿ-ի՝ մեր խնդրանքին համարժեք արձագանքից:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ-ի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Այս դեպքում անհասկանալի է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում հնչեցրած վրդովմունքը, թե ստեղծված իրավիճակը չի կարելի որակել՝ որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Եթե մենք գտնում էինք, որ այստեղ կա ագրեսիա, հարձակում, ապա ինչո՞ւ չենք ՀԱՊԿ-ին դիմել կազմակերպության պայմանագրի 4-րդ հոդվածի հիմքով, այն է՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա կդիտվի՝ որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ:

Ի դեպ, սրա մասին ակնարկ եղել է: Նույն ինքը՝ Արմեն Գրիգորյանը, հայտարարել էր, թե ճգնաժամը խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղիները սպառվում են, և ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու իրավիճակ է ստեղծվում:

Այդ իրավիճակը չստեղծվե՞ց: Չմոռանանք, որ Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսելու, այսինքն՝ հարցը լուծելու են քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Նույնը նաև ՊՆ-ից և ԳՇ-ից ենք ասել:

Իսկ քաղաքական-դիվանագիտական ճանապարհը ենթադրում է՝ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար ռուս խաղաղապահների տեղակայում՝ զորքերի հետքաշումից հետո: Սրանից հետո իրականացվելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, որին ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու:

Այն դեպքում, երբ մենք արդեն որոշել ենք մեր ճակատագիրը, ի՞նչ էինք ակնկալում ՀԱՊԿ-ից, որ չստացանք՝ մեր փոխարեն 1000 ադրբեջանցուն վտարեին մեր ինքնիշխան տարածքի՞ց, թե՞ մեր փոխարեն բնագծեր կառուցեին, կահավորեին:

Ի՞նչ էինք ակնկալում ՀԱՊԿ-ից, երբ ամեն առիթի փորձել ենք նպաստել այդ կառույցի վարկաբեկմանը, և ոչ թե սուր առաջարկներ ենք առաջ քաշել, որպեսզի այն ռեբրեդինգի ենթարկվի, կանոնադրական հօգուտ մեզ փոփոխություններ լինեն, այլ ներքաղաքական, արտաքին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մեղադրանքներ ենք հասցեագրել:

Այս համատեքստում հիշենք 2016-ի ՀԱՊԿ հայտարարությունն Ապրիլյան պատերազմի համատեքստում և Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում:

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշված էր ՀԱՊԿ հայտարարության մեջ:

Այս հայտարարությանը նախորդել էր այդ ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, և ըստ էության, ՀԱՊԿ-ն շարադրել էր Սերժ Սարգսյանի առաջ քաշած դրույթները:

Ավելին, 2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան և հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 զինվորականի կորուստ։

Այս առիթով ՀԱՊԿ-ը տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը:

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք՝ որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։

Հայաստանը, իհարկե, երբևէ չի ցանկացել անգամ նման դեպքերում դիմել ՀԱՊԿ օգնությանը, քանի որ գտել է՝ ինքնիշխան Հայաստանի զինված ուժերն ի զորու են զսպել թշնամուն, և հետո մտածել են, որ սա դուռ է բացելու ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Արդեն 2017-ին հուլիսին, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էր, նա ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում անդրադառնալով ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին՝ հայտարարել էր.

«ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում: Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»,- ասել էր Խաչատուրովը: Այսինքն, նա պնդել էր, որ միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժի կամ ուժեղի իրավունքը»:

2018-ին Տավուշում դարձյալ լարվածության աճ կար, զոհ, վիրավոր, և ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հայտարարությամբ․

«Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։

Ինչ արեց Փաշինյանը և նրա իշխանությունը, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ սկսեց ՀՀ ներկայացուցչի հետկանչի գործընթաց ՀԱՊԿ-ից, երբ այնքան դժվար էինք հասել դրան՝ Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրելով «Մարտի 1»-ի գործով:

Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։ Իսկ 2018-ի նոյեմբերի 2-ին նա ազատվեց այս պաշտոնից:

ՀԱՊԿ-ում հետկանչի գործընթացին պատրաստ չէին: Փաշինյանն իր վրեժխնդիր քայլով վնասեց և՛ ՀՀ-ի վարկին, և՛ ՀԱՊԿ-ի: Ինչ է՝ այսքանից հետո մեզ պիտի շարունակեն հարգե՞լ: Ոչ, լինի դա ՀԱՊԿ-ը, թե ՆԱՏՕ-ն:

ՀԱՊԿ-ում միշտ առանձնացրել են Հայաստանի՝ հատուկ դերակատարումը, իսկ այսօր ոչ միայն կորցրել է այդ հատուկ հարգանքը, այլև Կրեմլին մերձակա շրջանակները փորձում են ժամանակ առ ժամանակ կասկածի տակ դնել՝ որքանո՞վ է Հայաստանն ինքը լավ դաշնակից ՌԴ-ի համար և ՀԱՊԿ շրջանակում, և արդյո՞ք ՀՀ-ն ՌԴ-ի համար կկռվի Ղրիմում անհրաժեշտության դեպքում, կամ ՀԱՊԿ շրջանակում որևէ երկրի դեմ ագրեսիայի դեպքում զորք կուղարկի՞:

Օրինակ, «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերին լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն սահմանեցին Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։

ՀԱՊԿ-ից ասել են, որ կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակից ելնելով: Մտածե՞լ ենք՝ ինչ ենք անելու, եթե ՀԱՊԿ անդամ երկրների օգնության անհրաժեշտությունը քննարկվի: Իսկ Աֆղանստանում մենք հայ խաղաղապահների խումբ ունենք նաև:

Այսինքն, ամեն ինչ այնքան պրիմիտիվ չէ, որքան իշխանությունները ներկայացնում են: Նախկին իշխանությունների օրոք միջազգային խաղաղապահ առաքելությանը մեր պատշաճ մասնակցության շնորհիվ հաճախ էինք լսում՝ ՀՀ-ն անվտանգության սպառողից դարձել է անվտանգություն արտադրող երկիր, իսկ այսօր մենք մեր երկրի անվտանգությունն ամենափոքր իրավիճակներում ուրիշներից ենք մուրում:

Եվ քանի այսպես է լինելու, մեզ միշտ պատասխանելու են Զաքար Պրիլեպինի նման, թե ինչու պիտի ռուսը զոհվի հայի համար: Մինչդեռ որքան ռուս սպաներ զոհվեցին Սիրիայում, բայց նման արտահայտություն երբևէ չլսեցինք:

Եթե դու քեզ չես պաշտպանում, ոչ ոք չի պաշտպանելու, այն էլ՝ հանուն քեզ:

Բանակն է ՀՀ կայունության և պաշտպանության հիմքը, առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը, և՝ հակառակը:

Իսկ մենք այսօր ամեն կերպ վնասում և խարխլում ենք այդ հիմքը: Հայ զինվորը պետք է ենթարկվի հայ եֆրեյտորին, հակառակ դեպքում՝ մեզ միշտ հիշեցնելու են, որ «որդեգիր» ենք, և մեզ իրենք են պահում՝ ռուսը, ամերիկացին, եվրոպացին…»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։