Արարատ Միրզոյանի «հետողորմեան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նախօրեին չեղյալ է համարել հունիսի 29-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին նշանակել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ խորհուրդը ձեւավորվում է կառավարության, ԱԺ խորհրդի, ԲԴԽ-ի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղհասարակության երկու ներկայացուցչից: Սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամ, բացառությամբ քաղհասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել կուսակցական պատկանելություն չունեցող յուրաքանչյուր ոք, իսկ Հերիքնազ Տիգրանյանը, պարզվում է, ՔՊ անդամ է, համենայնդեպս՝ նախընտրական ցուցակում նրա անվան դիմաց «կուսակցական պատկանելությունը» ՔՊ է նշված։
Նրա առաջադրման մասին օրերս հայտարարություն էր տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, կոչ անելով Միրզոյանին՝ չեղարկել ընդունած որոշումը, որն անօրինական է։ Կոալիցիան նաեւ դիմել էր ԱԺ պատգամավորներին հարցով՝ արդյո՞ք վերջիններս տեղեկացված են օրենքի այս պահանջի մասին եւ դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՞ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ եւ անփութությամբ ապօրինի գործընթացի մաս կազմել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...