Երբեմնի «պոչտալյոն», Նիկոլի օրոք դեպուտատ դարձած Բոշյանը գերիների մասին հարցը համարում է ինտիմ տարածք մտնել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը, ում կինը վերջերս նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական, համարում է, որ գերիներից խոսելը լրագրողի համար էթիկապես ճիշտ չէ, ըստ նրա՝ մանավանդ երբ հարցն ուղղվում է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին: Հեղափոխական պաշտոնյայի հետ հարցազրույցի համար Yerevan.Today-ը բազմաթիվ փորձեր է արել, բայց այս անգամ էլ անկանխատեսելի հարցադրումներից կոմպլեքսավորված երիտպաշտոնյան պատճառաբանեց, թե հարմար չի հանրահավաքի վայրում հարցազրույց անել, բայց երբ գերիների և Սյունիքում 1000 հոգանոց թշնամու զորքի մասին մեր մի քանի համար հարցադրումներով հետապնդեցինք նրան, սկզբում ոստիկանրը միջամտեցին, որ փրկեն պատգամավորին, ապա ԱԱԾ աշխատակիցները, իսկ վերջում՝ նրան այդ հուսահատ վիճակից հանեց իր զավեշտալի արտահայտությունը, թե՝ գերիների հարցով իր անձնական տարածք ներխուժելու փորձ ենք մենք անում:
Ժամանակին «Հայփոստ»-ի փոստուղեկցորդ, այսինքն՝ «պոչտալյոն» Արման Բոշյանը չի սիրում խոսել գերիների թեմայից։ Պատգամավորն ամեն օր ՔՊ վարչապետացու Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ուղեկցող մի քանի տասնյակ մշտական ուղևորների ցանկում է ու ամեն հանդիպմանը քաղաքացիների հետ կողք կողքի կանգնած գլխաքանակի համար տեսարան է ապահովում:
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում