Կար պլան՝ եթե Ադրբեջանը սկսում է ռազմական գործողությունները ուրեմն պետք է ճանաչվի Արցախի անկախությունը. Վանեցյան (տեսանյութ)
Երեք տարի ՀՀ իշխանությունները մշտապես փչացրել են հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանը կարող էր իրեն այլ կերպ պահել, բայց ՌԴ-ն մեզ շարունակեց օգնել,- այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովի hետ Соловьёв LIVE-ի եթերում։
Հաղորդավարը հետաքրքրվեց՝ որտեղ է եղել Վանեցյանը, երբ սկսվել է պատերազմը։ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ սեպտեմբերի 27-ին Մոսկվայում էր, երբ տեղեկացավ, որ պատերազմ է սկսվել, միանգամից Երևան վերադարձավ և հաջորդ օրը մեկնեց Արցախ և մասնակցել ռազմական գործողությունների։ Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ պատերազմի ավարտի լուրը լսել են, երբ Շուշիի մերձակայքում գտնվող Շոշ գյուղում էին, որտեղ տեղակայված դիրքերն էին հսկում՝ ԶՈՒ հրամանով։
«Մենք մեր դիրքն էինք պաշտպանում, հետո ասացին, որ ամեն ինչ ավարտված է, պետք է հեռանանք։ Ես արդեն այդ ժամանակ կուսակցություն էի հիմնել, քաղաքականությամբ էի զբաղվում, որոշեցի շտապ վերադառնալ Երևան և հարցը լուծել քաղաքական ճանապարհով»։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խոհրդարանական ընտրությունների մասին, հաղորդավարի հարցին՝ ինչ վերաբերմունք ունեն ՌԴ-ի նկատմամբ, Վանեցյանը նշեց, որ Հայաստանի համար ավելի լավ գործընկեր չի կարող լինել, քան Ռուսաստանն է, որի հետ պետք է ունենալ ճիշտ և ուղիղ հարաբերություններ։ Վանեցյանը հավելեց, որ իշխանության գալուց հետո պետք է քննարկեն ավելի սերտ համագործակցության հարցը։
Սոլովյովի մշտական հարցին՝ ո՞ւմն է Ղրիմը, Վանեցյանը նշեց, որ այն Ռուսաստանինն է, ապա համեմատական անցկացրեց Արցախի հետ։
Սոլովյովը նկատեց՝ իրեն շատ հայ ընկերներ հաճախ ասում են, թե ինչու ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը քայլեր չձեռնարկեցին Արցախի համար, սակայն Սոլովյովը նշեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Վանեցյանը հակադարձեց՝ Հայաստանի նախկին իշխանությունները Արցախը չեն ճանաչել միայն նրա համար, որ դուրս չգան բանակցային գործընթացից, այսինքն՝ հարցը լուծեն խաղաղ ճանապարհով։
«Բայց կար պլան՝ եթե Ադրբեջանը սկսում է ռազմական գործողություններ, ուրեմն մի քանի օր անց՝ երրորդ օրը, պետք է ճանաչեին Արցախը։ Նիկոլ Փաշինյանը ուժ կամ գրագիտություն չգտավ, կամ գուցե միտումնավոր ոչինչ չարեց ու չճանաչեց Արցախը։ Մեղադրել Ռուսաստանին, որ չեն օգնել, սխալ է։ ՌԴ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմի ավարտի հարցում, բայց պետք է հասկանալ ինչպես դրան հասանք։ Երեք տարի ՀՀ իշխանությունները մշտապես փչացրել են հարաբերությունները ՌԴ նախագահի հետ։ Ռուսաստանը կարող էր իրեն այլ կերպ պահել, բայց ՌԴ-ն մեզ շարունակեց օգնել։ Արցախում հիմա մարդիկ են ապրում, որոնք ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո են»,- ասաց Արթուր Վանեցյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև