Հայաստանը պետք է այնքան սպասի, մինչեւ ընտրություններն ավարտվեն եւ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերով գնա. Գորիսի քաղաքապետ
Սահմանին իրավիճակն այս պահին նույնն է, որեւէ դրական տեղաշարժ չկա. Թշնամին որտեղ առաջ է եկել, էլի նույն տեղերում է գտնվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավը ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում:
«Հայաստանը պետք է այնքան սպասի, մինչեւ ընտրություններն ավարտվեն եւ Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերով գնա: Մինչ այդ, համոզված եմ, որեւէ դրական տեղաշարժ չի լինելու, որովհետեւ կապ ունի, թե ով է այդ հարցով զբաղվի: Դուք տեսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ հարցի դրական լուծում տա: Այդ թիմը միշտ կարծիք է ունեցել, որ Արցախը բեռ է, միայն ահյրենիք չունեցող մարդը կարող է այդպես մտածել: Երկրորդ, Արցախը մեր դարպասն էր, եւ համոզված եմ, որ առաջիկա հաղթանակից հետո ամեն ինչ կբացահայտվի, թե ինչ պատճառներով այդ 10 հազար քմ-ն մ ենք կորցրեցինք: Վերջնական գնահատական կլինի»,-ասաց քաղաքապետը:
Հարցին, թե իր կարծիքով ում է հակված ընտրել Գորիսի ժողովուրդը, Առուշանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր վստահության բարձր քվեն կտա «Հայաստան» դաշինքին, որովհետեւ մեր աշխատանքը այս ընթացքում տեսել են: Բնականաբար, մարդիկ վստահում են մեզ, հետեւաբար կունենանք բարձր ցուցանիշներ:
Մարդիկ տեսել են ռոբերտ Քոչարյանի տարիների ռեֆորմները: գործարարներն ասում են՝ ով ինչի տեր դարձել ենք, դարձել ենք Քոչարյանի ժամանակ: Երկիրն ուժեղ էր: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահությունը մեծ է: Ես երկրորդ տարբերակ չեմ տեսնում, որ որեւէ մեկը կարող է մեր ժողովրդին հանել այս վիճակից»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև