Խաչատուրով. եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի
Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Ուզում եմ նախ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին:
Նրա սիրելի Ալենչիկը երբեք էլ չի մաքրվի, ինչքան էլ լողանա: Բանակի մասին այլեւս ոչինչ չեն կարող ասել: Նրանք չգիտեն, որ 1994 թվականի պատերազմից հետո ոչինչ չի եղել՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան. ո՛չ զենք: Ամեն ինչ ստեղծվել է հետպատերազմական տարիներին եւ սկսվել 90-ական թվականների վերջին:
Ասում են, որ պատերազմն անհնար էր հաղթել, որ այն նախապես պարտված էր: Դա սուտ է, ընկերներ: Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Ամենամեծ սխալն այն էր, որ պաշտպանության բանակը լրիվ մարտական պատրաստվածության չէր բերվել: Այդքան կոպտագույն սխալները հանգեցրեցին պարտության: Նույնիսկ 3 տարում թուլացած բանակը կարող էր հաղթել կամ վատագույն դեպքում հակառակորդին թողնել հեռավոր սահմաններում, սակայն ոչ այստեղ, Սեւ լճում, Կապանում:
Մեզ ուզում են վախեցնել: Ուզում եմ հաստատել Իշխան Սաղաթելյանի խոսերը: Նոր ղեկավարները պատերազմ չեն ուզում: Նրանք գիտեն՝ ինչ է պատերազմը, կորցրել են ընկերների, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլինի:
Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի:
Մենք կհաղթենք միասին, իշխանությունը կփոխվի, եւ Հայաստանն ապագա կունենա: Պարզապես իշխանափոխությունից հետո պետք է համբերատար լինել, շատ աշխատել: Բոլորին հաջողություն եւ հաղթանակ եմ բաղթում: Առողջ եղեք»,-հայտարարել է Խաչատուրովը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև