Հիմա ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ են հեռու, առաջ 10 անգամ ավելի հեռու էին. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Այո, այս ստահակները տարիներ ի վեր խոսում էին այն մասին, որ Ղարաբաղը պետք է տալ, Ղարաբաղից պրծնել, որ Հայաստանում հանգիստ ապրենք. սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար: Այս մասին Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Փորձում էինք բացատրել, ասել, որ Հայաստանից, այդ թվում՝ Ջերմուկից զորակոչված զինվորները, ծառայելով Ղարաբաղում, Պաշտպանության բանակում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի սահմանները: Հիմա, վստահ եմ, բոլորդ էլ դրանում համոզվել եք, Սյունիքում, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել: Որպեսզի տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ քիչ առաջ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են՝ 10 կմ հեռավորության վրա: Բա սա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել նման բան, 10 անգամ ավելի հեռու էին: Բա ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում, իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը 2 չի դառնալու: Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել»,- ասել է Սերժ Սարգսյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում