Ադրբեջանցիները գիշերը մտել են գյուղ, ձիս գողացել. թուրքին բերել, հասցրել են տնիցս 300 մետր հեռու, դե եկե՛ք, ապրե՛ք. Խնածախ գյուղի բնակիչ
Ադրբեջանցիները մտնում են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն անում, ամեն վայրկյան սպասում ենք, որ ինչ֊որ բան կանեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը։
«Մի անգամ մտել համայնք, երեք ձի էին գողացել, հետո՝ ևս մեկը, այսօր գիշերն էլ եկել ու գողացել են իմ ձին, տարել աչքիս դիմաց`իրենց դիրքում կապել են։ Թուրքին բերել, հասցրել են դռանս մոտ, դե եկե՛ք, ապրե՛ք, դիրքը տնիցս 300մ է հեռու»,-ասաց Մեսրոպյանը։
Հարցին, թե ում է դիմել, ասաց, որ տվյալներ չունի, մարդ չկա՝ ում կարող է դիմել, չգիտի էլ, թե ով կկարողանա օգնել իրեն, սակայն մի բան պարզ է, որ ադրբեջանցիները խուլիգանությունները չեն դադարեցնելու.
«Գալիս են, գիշերով մտնում են գյուղ, գոմի դիմաց կապած ձին տանում, էլ ի՞նչ ասեմ»,-նշեց Խնածախի բնակիչը։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ