Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ Էխտելդ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք) Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանը ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալին ԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York Times Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Հրդեհ սննդի կետերից մեկում Մի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ Տուսկ Ձևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը (տեսանյութ)

Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ ԷխտելդՊանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք)Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանըՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունըՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալինԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York TimesՆման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասինԳագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՀրդեհ սննդի կետերից մեկումՄի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ ՏուսկՁևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը (տեսանյութ)Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանըՕտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ ԷնդրյուինԵրևանում uպանված չեչեն կնոջ hnւղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյnւնի հետևիցՌուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարարԱտոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ ԱվանեսյանՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. ՊեսկովՈ՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամիցԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանըԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումըԳրքի գողը գող չի (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերումՌուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինիՀարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԷկոնոմիկայի նախարարը տաքսիստների վարկավորման խնդրի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳիրք նվիրելու օր՝ նվազող գրադարաններ․ ի՞նչ խնդիրներ ունի գիրքը Հայաստանում5,5 մագնիտուդով երկրաշարժ` ԻրանումՁնահոսք Կալիֆորնիայում. 8 դահուկորդ մահացել էԻրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տունՀայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետԵրրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստՀիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԹեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. ReutersՀայաստանում բնակվող ո՞ր ազգային փոքրամասնություններն են առավել մեծաթիվԻնչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համարՊերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա ԲալկասարինՀայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily MailՄայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերը
Մամուլ

Փաշինյանը «մերժողից» արագ վերածվեց իրական մերժվածի. հաշտվե՞լ են պարտության մտքի հետ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը դարձել է օրակարգային։ Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում ոչ մի ղեկավար այսքան ձախողված, այսքան պարտված, այսքան... մերժված չի եղել։ Ճիշտ է, նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, ավելին՝ երազանքներ ունի վերընտրվել, սակայն այս ամենը միայն ցույց է տալիս նրա ու իր թիմի տեսակը: Իրականում հանրությունը նրան սկսել էր մերժել դեռ մինչ չարաբաստիկ պատերազմը, իսկ Նիկոլի պարտված պատերազմից հետո նա փաստացի մերժված է բոլորի կողմից: Դե, բացառությամբ կորցնելիք ունեցող իր թիմակիցներից, բացառապես սեփական ճղճիմ շահերն առաջ մղող որոշ շրջանակների ու հասարակության մի փոքր հատվածի, որին ոչ մի պարագայում ոչինչ բացատրել չես կարող:
Պարզապես չեն հասկանա ու վերջ, նրանց ուղեղները վաղուց են լվացել: Տեսեք, մեր հասարակության հիմքերն ու ինտելեկտուալ հատվածը սկզբից ևեթ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը. երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսներն ու հոգևոր դասը, գիտնականները, բուհերը, ազդեցիկ գործարարներ, փաստաբանները, բազմաթիվ բուժաշխատողներ, մանկավարժներ, ազատամարտիկներ, նույնիսկ գլխավոր շտաբը: Թեպետ վերջինիս դեպքում դեռ բազում հարցեր կան: Ժամանակի ընթացքում, երբ թշնամին աստիճանաբար Փաշինյանին նոր զիջումներ է պարտադրում, վերջինիս հրաժարականը պահանջող շրջանակներն ավելի են ընդլայնվում՝ ներառելով շատ լայն հանրային շերտ։ Դրանով է պայմանավորված, որ իր այցերի ընթացքում Փաշինյանը սուր հակազդեցության ու «սյունյաց ողջույնների» է հանդիպում։

Նա Հայաստանի տարածքում շրջում է հարյուրավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ: Ավելին, իմանալով, որ իր այցերի ժամանակ մարդ չի լինի, նա իր հետ ամեն տեղ շրջիկ խմբեր է տանում, հարակից բնակավայրերից մեքենաներով կազմակերպում մի քանի տասնյակ մարդկանց ներկայություն ու բեմականացումներ կազմակերպում, թե աջակիցներ ունի: Իրականում Փաշինյանին հանրության գերակշիռ մասը որակում է որպես հող հանձնող, կապիտուլյանտ, հողատու, դավաճան։ Մյուս կողմից, ուշագրավ է, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են Փաշինյանի հետ ցանկացած համագործակցությունից և որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու նրա հետ։ Ավելին, Փաշինյանին արհամարհում են նույնիսկ բանավեճի առումով։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլի հետ բանավիճելու առաջարկը:

Երկրորդ նախագահի անունից տեղեկացրեցին, որ «հող տվողի հետ չեն բանակցում», իսկ առաջին նախագահի գրասենյակից էլ հայտարարեցին, որ Լևոն ՏերՊետրոսյանը «ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։ Ոչ պակաս կտրուկ էր արձագանքել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով. «Ես կապիտուլ յանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հետ բանավիճելուց կհրաժարվեն նաև մյուս իրական ընդդիմադիրները, և եթե կայանա այդ հունիստասնության բանավեճը, ապա Նիկոլն ու իր սատելիտ մի քանի ուժերի առաջին համարները պարզապես «ջան կասեն-ջան կլսեն», իրենք իրենց կոգևորեն: Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլի հետ բանավճի գնացող յուրաքանչյուրը պարզապես նրա «թելն է թելելու», ինչպես նրանք, որոնք այսօր չեն հայտարարում նրա հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին:

Մի խոսքով, բոլոր առումներով Փաշինյանն այսօր «իզգոյի» կարգավիճակում է հայտնվել. նրան մերժում են բոլորը, ու շատ հավանական է, որ հիմա հարկ լինի հայտնի երգի բառերը փոխել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ»։ Ստացվում է, որ ճակատագրի հեգնանքով 2018 թվականին գլխավոր «մերժողն» այսօր հայտնվել է իսկական ու անվերապահ մերժվածի կարգավիճակում։ Երևի այս գիտակցման պատճառով է, որ Նիկոլն ու իր մի քանի պատգամավորներ իրենց ավելի ու ավելի ջղաձիգ ու սանձարձակ են պահում՝ լրագրողների դեմքին դուռ են շրխկացնում, հեռախոս են գողանում, հիստերիկ հայտարարություններ են անում, որակումներ են տալիս ընդդիմադիր պատգամավորներին, իսկ որ ամենազարմանալին է, խոսում են տղամարդկությունից, չվախենալուց, ճիշտ հայտնի ասացվածքի նման՝ արջն իր ահից է գոռում:

Բայց ամենաբնորոշը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի գրառումն էր: Ի մասնավորի, այն հարցին, թե հնարավո՞ր է փակել օդային եւ ցամաքային ճանապարհները՝ դավաճանների ելքը երկրից չթույլատրելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ուր էլ փախչեն, փեշերից բռնած՝ բերելու ենք»: Արսեն Թորոսյանն այնպիսի մի գրառում է կատարել, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նրան պետք է պարզապես հեռացներ աշխատանքից: Նա, դիմելով Քոչարյանին, ասել է. «Քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։