Կանքիս ամենացավոտ վերքերից մեկն էլ ավելացավ. Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Հայ Առաքելական եկեղեցու հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը «Իրավունքի» խնդրանքով անդրադարձել մեր նահատակված տղաների մարմինները, մասունքները դիահերձարանի նկուղում պահելու ցավալի փասին, տալով հետեւյալ գնահատականը.
-Այն ինչ ես տեսա, լսեցի ուղղակի խորը ցավ եւ վիշտ ապրեցի, իրենցից յուրաքանչյուրը անմահ հերոս էր, ովքեր արժանի էին եւ արժանի են մեծագույն հարգանքի եւ գովեստի: Նման վիճակում տեսնել առյուծ տղաների մասունքները՝ խորը, չսպիացող, արյունահոսող վերք, ցավ է ամբողջ հայ ազգի համար:
Սրբազանի խոսքերով նման արարքն արդարացում չունի, բայց այնուամենայնիվ սրբազան հայրը նկատում է.
-Եկեք դատավորի տեղ չդնենք մեզ եւ որեւէ մեկս, դա ճիշտ բան չէ: Ես միայն մի բան կասեմ կյանքիս ամենացավոտ վերքերից մեկն էլ ավելացավ, ես կարծում էի, որ մեր ազգը մեծ հարգանք պետք է ունենար իր նվիրյալների, հայրենյաց պաշտպանների հանդեպ, ուղղակի խորը ցավ եմ ապրում: Չէի սպասում, որ մեր ազգի մեջ նման վերաբերմունքի կարող են արժանանալ մեր նվիրյալները:
Կա՞ն արդյոք սփոփման խոսքեր հերոսածին ծնողներին, Սրբազանը խորը շունչ քաշելուց հետո հակիրճ պատասխանեց.
-Մենք ինքներս չենք կարողանում մեզ սփոփել այդ տեսարանին ականատես լինելուց հետ, ուրեմն՝ հերոսածին ծնողներին ի՞նչպես սփոփենք: Աստված համբերություն տա հերոսների հարազատներին եւ մեզ բոլորիս:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս