Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ

Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիր

Ինչո՞ւ է Հայաստանի գործող իշխանությունը հրաժարվում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հայցեր ներկայացնել. Սարգիս Գրիգորյանը փակագծեր է բացում

GPartners իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ գործող իշխանությունը չունի ներդրումային քաղաքականություն:

«Սկսած 2018թ. մայիսից ՀՀ կառավարությունը չի ունեցել և չունի ներդրումային քաղաքականություն, այսինքն՝ չգիտի՝ ինչպես խրախուսել ներդրումները, ինչպես պաշտպանել դրանք, և այո, ես պնդում եմ, որ Հայաստանը վարում է «փակ դռների» քաղաքականություն: Դա արվում է մտածված ձևով՝ ոչ միայն չներգրավել, այլև չպաշտպանել ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ահռելի քանակի ներդրումներ էին արել, և նրանց ակտիվները փաստացի չեն պաշտպանվում ՀՀ-ում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրավաբանի խոսքով՝ ՀՀ-ում չեն իրականացվում մեգա ներդրումային պրոյեկտներ, որոնք ֆինանսավորվում են ուղղակի օտարերկրյա ներդրողների կողմից, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող, այսպես կոչված, ծրագրերը. «Ասում եմ՝ այսպես կոչված, որովհետև դրանք ներդրումներ չեն, ընդամենը կառավարությունը վարկով տարբեր աղբյուրներից ներգրավում է գումարներ, որոշ ծրագրեր իրականացնելու համար: Դեռ մեծ հարց է առաջանում, թե այդ գումարներն ինչ ուղղությամբ են ծախսվում: Նույն հաջողությամբ կարող ենք ասել՝ 750 մլն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումն էլ էր ներդրում, բայց դրանք օտարերկյա ներդրումներ չեն կարող համարվել»:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունների ձեռագիրը բոլոր ուղղություններում նույնն է. «Այսօրվա դրությամբ, Հայաստանն օտարերկրյա դատարաններում ունի իր դեմ ներկայացված 5-6 տարբեր հայցեր: Փաստացի, այդ հայցերը ներկայացվել են պետական պաշտոնյաների անգործության կամ անօրինական գործողությունների արդյունքում, որոնք ուղղակի վնաս են պատճառել այդ օտարերկրյա ներդրողներին, այսինքն՝ ներդրողները կորցրել են իրենց ակտիվները՝ ներդրված գումարները:

Վառ օրինակ՝ «Լիդիան Արմենիան», որտեղ 7-8 ինստիտուցիոնալ ներդրողներ լքել են ծրագիրը, և հաշվի առեք, որ արդեն իսկ այդ պրոյեկտում ներդրված է եղել մոտավորապես 350 միլիոն դոլար, և առ այսօր շարունակում են գումարներ ծախսել՝ դեռ ինչ-որ մի վիճակի պահելու համար այդ ծրագիրը: Հայաստանի դեմ հիմնական հայցերը ներկայացվել են Միջազգային ներդրումային արբիտրաժային դատարանում, որը գտնվում է Վաշինգտոնում, մյուս հայցը Միջազգային առևտրաարդյունաբերական պալատին կից գործող արբիտրաժային դատարանում, այսօր էլ տեղեկացա, որ մեկ այլ հայց է ներկայացված ընդդեմ ՀՀ-ի՝ արդեն իսպանական դատարաններում: Այսինքն՝ Հայաստանը ողողվել է ընդդեմ Հայաստանի հայցերով, և միակ հիմքը գործող կառավարության ապաշնորհ քաղաքականությունն է»:

Սարգիս Գրիգորյանն ընդգծեց, որ 2018թ. մինչ օրս ՀՀ կառավարությունը մոտավորապես 5 միլիոն դոլար է ծախսել՝ արտաքին խորհրդատուներ ներգրավելու համար, որպեսզի նրանք ներկայացնեն ՀՀ շահերը. «Նորից ընդգծեմ՝ այն քայլերի համար, որոնք իրականացնում է գործող կառավարությունը, այսինքն՝ ուղղակիորեն վնաս է պատճառում օտարերկրյա ներդրողներին, որը նեգատիվ ազդեցություն է թողնում տնտեսության վրա, և, վերջիվերջո, այդ գումարները վճարում են ՀՀ հարկատուները: ՀՀ կառավարությունը և որոշ պետական պաշտոնյաներ, իրենց անգրագետ գործողություններով, ուղղակի վնաս են հասցրել ներդրողներին՝ չունենալով գիտելիք, փորձ՝ ինչպես է պետք լուծել վեճը, ինչպես է պետք բանակցել, ինչ է նշանակում օտարերկրյա ներդրողի օրինական շահերի պաշտպանություն, որոշ իրավական երաշխիքների տրամադրում և այլն, այսինքն՝ արսենալը բավականին լայն է»:

Իրավաբանի հաշվարկով՝ Հայաստանի դեմ ներկայացվել են 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի պահանջներ՝ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից. «Չի բացառվում, որ այդ հայցապահանջների գումարը կավելանա, որովհետև «Լիդիան Արմենիայի» դեպքում պահանջը կարող է հասնել 2 միլիարդի: Այսինքն՝ դրանք նախնական հաշվարկներ են, և հետագայում արբրիտրաժային տրիբունալն այդ հարցերին անդրադառնում է, և, իհարկե, կարող են ավելանալ: Եթե ՀՀ-ն պարտվի, իսկ տվյալ դեպքում, այս կառավարության գործողությունները և կարողությունները բոլորիս պարզ են, այդ գումարները, վերջիվերջո, վճարելու են ՀՀ հարկատուները, այսինքն՝ ես և Դուք»:

Հարցին՝ Դուք շատ եք բարձրաձայնում նաև այն հարցը, թե ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում հասցնել ավելի քան 10 միլիարդի վնաս Ադրբեջանին. որո՞նք են այն իրավական հիմքերը, որոնցով Հայաստանի կառավարությունը կարող է 10 միլիարդի վնաս հասցնել Ադրբեջանին:

«Սկսած 2020թ. նոյեմբեր ամսից, թե՛ մեր ընկերությունը, թե՛ Լոնդոնում, Նյու Յորքում իրավաբանական ընկերություններում աշխատող հայազգի իրավաբան մեր գործընկերները, տարբեր առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը՝ տարբեր տեսակի հայցեր ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Հիմնականում, ներկայացնել ներդրումային հայցեր, քանի որ ահռելի վնասներ են պատճառվել Արցախում էներգետիկ ենթակառուցվածքներին, կամ Հայաստանի ֆինանսական շուկան մոտ 700 մլն դոլարի ներդրում է կատարել, որը կորցրել է: Տարբեր պատասխաններ ենք ստացել կառավարությունից, չեմ ցանկանում բարձրաձայնել, որովհետև դրանք անհեթեթ են: Հիմնական արձագանքը եղել է հետևյալը՝ ՀՀ արտաքին քաղաքականության մաս չի կազմում դրամական, ֆինանսական պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Դիտարկմանը՝ բայց ի հակադրություն դրա՝ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել, նա արձագանքեց. «Մեր ունեցած տեղեկություններով, ուղղակի հենց Լոնդոնից, կարող եմ ասել, որ նույն փաստաբանական գրասենյակից երկու փաստաբան տարբեր տեսակի սցենարների իրավական եզրակացություններ են տրամադրել Ադրբեջանի կառավարությանը՝ տարբեր հայցեր ներկայացնելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ եթե ՀՀ-ն հայցեր ներկայացնի՝ ինչպես պաշտպանվել: Այսինքն՝ այս փուլում Ադրբեջանն ունի հստակ իր իրավական ստրատեգիան՝ ինչպես կատարել այդ հարձակումը, ցավոք, ՀՀ կառավարությունը չունի այդ ստրատեգիան, նույնիսկ որևէ տեսակի քայլեր չի անում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում