Կառատեիստներով ու բահերո՞վ պետք է պահենք սահմանը. նիկոլ փաշինյանի նոու-հաուն
Ափշեցուցիչ տեղեկություններ է մեզ փոխանցել մեր աղբյուրը, գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով հրահանգ է իջեցվել, Գեղարքունիք եւ Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով եւ քարերով, նաեւ՝ ձեռնամարտի բռնվելով: Նաև պարզվում է, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին 32 ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը հենց նման հանգամանքներում է զոհվել: Այդ օրը, զինվորներին ուղարկել են ետ վերցնելու կորցրած դիրքերը, բայց չեն տրամադրել զենք: Նրանց հարցին, թե ինչպես է դա հնարավոր, մատնացույց են արել բահերը, ավելին՝ բացատրել են, որ աղմուկաղաղակը, թշնամու մոտ վախի ու խուճապի տպավորություն կստեղծի, կստիպի թշնամուն լքել գրաված դիրքերը:
Զավեշտն այսքանով չի ավարտվում, պարզվում է՝ օրերս Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, Արշակ Կարապետյանն օրերս Գլխավոր Շտաբ է հրավիրել 20 ուժային սպորտաձեւերի ֆեդերացիաների ղեկավարների եւ «սենսացիոն» առաջարկությամբ հանդես եկել՝ լավագույն տվյալներ ունեցող մարզիկներից կազմել խմբեր եւ ուղարկել սահմանային հատվածներ՝ ձեռնամարտով դիմագրավելու թշնամու ներխուժմանը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով արգելված է որեւէ պարագայում զենքի կիրառումը: Երբ ֆեդերացիաների նախագահներն ապշահար նայել են Կարապետյանին, վերջինս «հանգստացրել է», թե հայրենիքին մատուցած ծառայություններն անվճար չեն՝ օրը 5 հազար դրամ գումար կտրամադրեն: Այս հայտարարությունից հետո ներկաներն ավելի են այլայլվել եւ երբ հետաքրքրվել են, թե ինչ երաշխիք, որ թշնամին չի կրակի, Կարապետյանը հայտարարել է, թե այ այդ մի բանը չեն կարող ապահովել:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բահերով կռվող զինվորների մասին լեգենդը հորինած ընդդիմությունը, ով այսօր իշխանության է, բառիս ուղիղ իմաստով անում է այն, ինչում մեղադրում էր նախորդ իշխանություններին։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս