ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ Կոտայքի մարզի քաղաքացիների հետ (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ Քաղաքացիները բազմաթիվ հրատապ և առաջնային լուծման խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել նախագահ Քոչարյանին՝ համայնքների խոշորացում, կրթություն, ժողովրդագրական խնդիրներ, սոցիալական բնակարանաշինություն, Խորհրդային ինչ-որ քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանների գծում՝ հօգուտ Ադրբեջանի, ռազմարդյունաբերություն և այլն։
«Առաջինը՝ նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ ոք չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ, եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ստի վրա բռնվելուց 5 րոպե հետո՝ ասում՝ ո՞վ, ե՞ս․․․ Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։ Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Հրապարակում ենք հատված հանդիպումից․ ամբողջական տեսանյութը՝ շուտով։


















































«Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը․ Քոչարյան
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան
Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են
Փաշինյանը հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի՝ այ ուսապարկ, գործդ տարա, դու այդտեղ վեր ես ընկել, ինչի՞ համար. Քոչարյան
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում