Մինչև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել, նաև հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն, որի հավանականություն ես տեսնում եմ, և պարզ է, որ հիմա քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի պիտի սրվեն։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իմ գնահատականով գալիք տարին այդպես էլ լինելու է։ Հիմա մարդիկ ինչ-որ նարատիմներով իշխանություն են ստացել և այսօր արդարացման ոչինչ չունեն։ ԱՆԻՖ–ի հիմնադրամով 65 միլիոն ցնդել է, մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն, մի երկու հոգու մեղադրանք առաջադրեն, հետո ասեն՝ դե քանի որ համագործակցել է քննության հետ, գործուն զղջացել է, կարճեն։ Այդ տերմինն իրենք են ընդունել, այդպիսի բան չկար։ Ինչ ասես՝ դրա տակ կարող ես դնել։ Ինչ-որ քավության նոխազ են գտնելու, վրան ինչ-որ մի բան կապեն, մեկին կարող են տանել մի թեթև ինչ-որ մի տեղ իբրև պատիժ տան, փողով նստելու ինստիտուտ էլ է հեսա մեր մոտ առաջանալու։
Հիմա սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են իրենք արել և այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումներին։ Այդ աստիճանի ապուշ չեն, գիտեն՝ ինչ են արել, և պատասխան տալու ժամանակը գալիս է»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրողն է. ««Օրինակ, Ալեն Սիմոնյանը չի հասկացել որ ինքը խորհրդարանի խոսնակն է, այլ ոչ թե խորհրդարանի տնօրենն է։ Իրենք վերևում նստում են, իրենց թվում է, որ ինքը դիրեկտոր է։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը նա է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ Ինքը, այդ, կոպիտ ասած, «բլիժնի բոյի» մեջ չպիտի մտնի։ Մենք քանի խոսնակ ենք ունեցել մեր խորհրդարանում, ո՞վ է իրեն այսպես պահել։ Ամեն մի ելույթից հետո ինչ-որ մեկնաբանություններ են անում, մեդան են ընկում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է և հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի՝ այ ուսապարկ, գործդ տարա, դու այդտեղ վեր ես ընկել, ինչի՞ համար»։
Եթե պատասխանելու հարց կա, այո, պատգամավորներից յուրաքանչյուրը կարող է գնա ամբիոնի մոտ և ելույթ ունենա, բայց երբ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է։ Սա նշանակում է, որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների։ Դիրեկտոր չեք դուք, այլ խոսնակ եք խորհրդարանի»,–ասաց նա։


















































«Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը․ Քոչարյան
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան
Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են
Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին