Սյունիքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո 9 հոգի բերման է ենթարկվել. «Մանախը» ձերբակալվել է
Արթուր Այվազյանը` «Մանախը», երեկ Սյունիքի մարզում կազմակերպած բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք եւ ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Երեկ ակցիայից հետո 9 հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության Գորիսի բաժանմունք, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հոդվածով, մեկ անձ ձերբակալվել է»,- հայտնեցին ոստիկանությունից:
Արթուր Այվազյանի հարազատներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ երեկ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էր դեպի Արցախ տանող ճանապարհները եւ ակցիայի նպատական էր, որ իշխանություններւ զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:
«Տղաները անզեն են եղել, նրանք պահանջում էին, որ իրենց զենք տրամադրեն մեր երկրի սահմաները պաշտպանելու համար, իսկ իրենց ձերբակալում են: Առավոտյան Արթուր Այվազյանի փաստաբաններն են ցանկացել տեսակցել նրան, սակայն չեն թույլատրել, ասելով, որ քննիչը տեղում չէ, ինչը ապօրինի է»,- հայտնեց նա:
Նշենք, որ Արթուր Այվազյանի փաստաբանը ձերբակալման որոշումը կբողոքարկի դատարանում: Քննիչը դեռ կալանավորմանմիջնորդություն չի ներկայացրել:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են