Դուք հնարավորություն ունեիք ձեր պարտականությունները նույն փութաջանությամբ իրականացնել մարտական գործողությունների ժամանակ, ոչ թե Երևանի, Ագարակի փողոցներում
«Չէի ուզում ասել, բայց ստիպված եմ ասել...
Նայում եմ Երևանում և Սյունիքում անհնազանդության ակցիա կատարող երեկվա պատերազմի մասնակիցների հանդեպ ոստիկանական ուժերի կողմից ջանադրաբար բերման ենթարկելու գործողությունների կադրերը և ակամայից հիշում, թե ինչպես էին ընդամենը ամիսներ առաջ նույն այդ բերման ենթարկվող տղաները պաշտպանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի մարտագծում իրենց վստահված դիրքերը...
Հիշում եմ նաև, թե ինչպես նույն ժամանակահատվածում Շուշի տեղափոխված ոստիկանական ուժերի հարյուրավոր ծառայողներից միայն մի քանի տասնյակը պատրաստակամություն հայտնեց մեկնել ռազմական գործողությունների շրջան, իսկ նրանց ծանրակշիռ մասը հրաժարվեց գնալ առաջնագիծ՝ կատարելու հայրենիքի պաշտպանության իր բաժին պարտքը: (Ի դեպ այդ մարդկանց «համոզելու» համար 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հակառակորդի արձակած հրթիռից զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ ոստիկաններ):
Համադրելով և՛ կալանավորվածների, և՛ կալանավորողների այսօրվա պահվածքը, ուզում եմ ասել՝ տղանե՛ր, դուք հնարավորություն ունեիք կանոնադրությամբ ձեզ վերապահված պարտականությունները նույն փութաջանությամբ իրականացնել մարտական գործողությունների ժամանակ՝ այդ տղաների հետ կողք-կողքի կանգնած, այլ ոչ թե Երևանի կամ Ագարակի փողոցներում, երբ մարդիկ պայքարում են երեկվա մարտադաշտում, գուցե նաև, ձեր պահվածքի արդյունքում կրած պարտության հետևանքները մեղմելու համար... Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանել ազգի արժանապատվությունը, որը նաև ձեր արժանապատվությունն է...»։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին