Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
««Հայաստանը Ֆրանսիայից ձեռք բերեց զինտեխնիկա, որը մինչեւ 250 կմ հեռավորության վրա կարող է հայտնաբերել թշնամական ինքնաթիռները...», «Հայաստանը գերժամանակակից զենք է ձեռք բերել Հնդկաստանից...», «Հայաստանը...» և այսպես շարունակ կարելի է անընդհատ «կերակրել» իրականությունից անտեղյակ հասարակական խմբերի վերածված ժողովրդին և ամեն օր ունենալ զոհ, կամ հայրենական տարածքների կորուստ...
Իրականում, արդեն անտանելի է, երբ համոզած ես, որ քո դժբախտության պատճառը ոչ թե գերժամանակակից զենքի բացակայությունն է, կամ դիմացդ կանգնած թշնամու հզորությունը, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող...
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, միևնույն է, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր...
Հ.գ.-Ի դեպ, ուղիղ 32 տարի առաջ՝ այս օրը, հայկական իքնապաշտպանական ուժերը Խոջալվի թշնամական ռազմակայանն իրենց վերահսկողության տակ են վերցրել «Ալազան» տիպի ինքնաշեն հրտանային միջոցների կրակայաին աջակցությամբ...
Հ.գ.գ.-Իսկ լուսանկարում պատկերված այս հզոր զինատեսակը Երևանի կենտրոնով անցել է 2011 թվականին...»։


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
«Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները