Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ Հայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին. Մարմնամարզության ֆեդերացիա Երևանում լայնածավալ խուզարկություններ են Նոան նոր հարձակվող ունի Զբոսաշրջային «պատերազմ». ինչպես են երկրները պայքարում օտարերկարցիների դեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում (ֆոտոշարք) Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք) Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներին Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք) Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽՀայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին. Մարմնամարզության ֆեդերացիաԵրևանում լայնածավալ խուզարկություններ ենՆոան նոր հարձակվող ունիԶբոսաշրջային «պատերազմ». ինչպես են երկրները պայքարում օտարերկարցիների դեմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում (ֆոտոշարք)Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետԱկվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք)Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներինՖերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք)Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողինԵկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումԷդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱլվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»Ո՞վ է Լեոնարդո դա Վինչին. նկարի՞չ, ինժենե՞ր, թե՞ գյուտարար (ֆոտոշարք)Օլիմպիական խաղերի 13-րդ օր․ ոսկե մեդալ կանանց գեղասահքումԱվտոարտադրողները բախվել են էլեկտրամոբիլների (EV) շուկայի դաժան իրականությանըԻսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ ԹրամփԷփշթեյնի զոհերը 35 միլիոն դոլար կստանանՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է ՆորվեգիանՍարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԹիկնիզյանը մասնակցել է Լիլի դեմ հաղթական խաղինԱստրախանի մարզում փոխնախարարը «մահացել» է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համարԻսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար ևս 5 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթերըԱջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարքՃապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիրՀայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի վերլուծական» կենտրոնԱյնտեղ, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետԲայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է խորտակվելՀայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերություններըՊեսկովը հերքել է Ժնևում հաջորդ փուլի բանակցությունների մասին տեղեկությունըԼավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցելԿԳՄՍ  նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերը Հայաստանում 231 դպրոցի փակվելու մասինՀունգարիան սկսել է օգտագործել ռազմավարական նավթի պաշարներըՊեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. BloombergՖորսմաժորային իրավիճակում տվել ենք հրատապ լուծումներ. ՓամբուխչյանԲելառուսում դժգոհ են. ԱԳ նախարարին ամերիկյան կողմը վիզա չի տրամադրելՄերձավանում խուզարկություններ են կատարվում. «Հետք»Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքՖրանսիայի նախագահը մայիսի 4-ին կայցելի ՀայաստանԵվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՏավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերելԽնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն ԽաչատուրյանԱբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել էՃապոնիայի խորհրդարանի քննարկման է ներկայացվել պատմության մեջ ամենամեծ պետբյուջեի նախագծըԼոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող բազաները Իրանին հարվածելու համար
Հայաստան

Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի

Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջեւ ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:

Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը եւ նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղեւորներով, հայաստանյան համարանիշով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված եւ միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքների:

Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաեւ կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։