Ադրբեջանցիներն ավիրել են Մեխակավանի Սուրբ Կույս հայկական եկեղեցին
BBC-ն վիդեոռեպորտաժ է նկարահանել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում (Ջաբրայիլ)՝ բացահայտելով թշնամու կողմից հայկական եկեղեցու նպատակային ոչնչացման փաստը։
BBC֊ի նկարահանող խումբն այցելել է այն տարածք, որտեղ գտնվել է հայկական մատուռը և որի մոտ ադրբեջանցի զինծառայողները լուսանկար և տեսանյութ են հրապարակել տարածքն օկուպացնելուց հետո, մինչդեռ ներկա դրությամբ եկեղեցուց անգամ հետք չի մնացել։
Ադրբեջանցի ոստիկանը բրիտանացի լրագրողին փորձում է հաոզել, որ եկեղեցին ավերվել է պատերազմի ժամանակ, մինչդեռ լրագրողը հակադարձում է, որ դա անհնար է, քանի որ պատերազմի ավարտից հետո մատուռը կանգուն է եղել։
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը նույն այդ հարցին պատասխանում է լղոզված կերպով՝ նշելով, թե լուսանկարից հնարավոր չէ հստակ հասկանալ՝ որտեղ է դա, և որ անհրաժեշտ է ճշգրտել։
Ի դեպ, ռեպորտաժում երևում է, որ եկեղեցու խաչը պոկելուց հետո ադրբեջանցի զինվորականը եկեղեցու տանիքն կանգնած «Ալահ ակբար է» բացականչում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա