Նիկոլը՝ խմած, Գռզոն ահավոր վախեցած, «Իմ քայլը»՝ պանիկայի մեջ. Արամ Գաբրելյանովը Տիրան Խաչատրյանի ազատման մասին մանրամասներ է հայտնել
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրելյանովն իր տելեգրամ ալիքում անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ Ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատմանը:
«Նիկոլը երեկոյան խմեց, հիստերիկությունը դրեց և սկզբից ազատեց Գլխավոր շտաբն ամբողջությամբ այն բանի համար, որ հրաժարվեցին հերքել «Իսկանդերների» մասին իմ տեղեկատվությունը: Մեկ ժամ հետո նրա տուն եկավ Գռզոն (Խաչատուր Սուքիասյանը-խմբ.) և ստիպեց փոխել հրամանը: Գռզոն ահավոր վախեցած էր և վախեցավ, որ Օնիկ Գասպարյանը հրաման կտա ձերբակալել դավաճանների ողջ վերնախավը: «Իմ քայլի» էլիտան պանիկայի մեջ է:
Ի դեպ ազատված ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պատերազմի ժամանակ արժանացել է Ազգային հերոսի կոչմանը և եղել է ադրբեջանցիների և թուրքերի համար առավել վտանգավոր ռազմական ղեկավարների ցուցակում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:
Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով