Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ավելի վիրավորներ, որոնք երկարատեւ եւ բարձրակարգ բուժօգնության կարիք ունեն:
Ունենք հազարավոր զինվորներ, զինվորականներ, որոնք հոգեբանական երկարատեւ աջակցության կարիք ունեն:
Հայաստանում պատերազմի հետեւանքով ձեւավորվել է նոր սոցիալական շերտ, որն ունի մեր բոլորի՝ պետության երկարատեւ աջակցության կարիքը։
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
Մենք ունենք մեկ տասնյակից ավելի շինություններից եւ մի քանի հեկտար անտառապատ տարածքից բաղկացած ամառանոցային համալիր, որն զբաղեցնում է ընդամենը երկու ընտանիք:
Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն եւ դրանց համար նախատեսված շինություններ: Զբաղեցնում է բավական մեծ տարածք, գտնվելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում: Այս տարածքը լավագույնն է յուրօրինակ բժշկական ավան դառնալու մեր զինվորականների, նրանց ընտանիքի անդամների համար:
Այս հսկայական տարածքում ապրում է ընդամենը 2 ընտանիք։ Մեր տղերքը մեզ բոլորիս պաշտպանում էին թշնամուց, իսկ այդ երկու ընտանիքը ումի՞ց է պաշտպանվում։
Պետական ամառանոցները պետք է վերածվեն միջազգային ամենաբարձր մակարդակի վերականգնողական կենտրոնի: Այնտեղ պետք է ամենաբարձր մակարդակի բուժօգնություն ստանան մեր զինվորները, նրանց ընտանիքի անդամները: Այնտեղ պետք է հոգեբանական լուրջ աջակցություն ստանան զինծառայողները, զոհված զինվորների ծնողները:
Կոչ եմ անում հասարակական կոզմակերպություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, արվեստի գործիչներին, բժիշկներին, մեր զոհված եւ վիրավորված, հրաշքով ողջ մնացած 18-20 տարեկան զինվորների ուսուցիչներին, գիտնականներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ այս կոչին՝ հրապարակային սատարելով այս նախաձեռնությանը:
Գեղամ Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար»


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում