ՊԲ-ի պոտենցիալը մասամբ վերականգնելու համար ոչինչ չի արվում․ սա նշանակում է, որ Միքայել Մինասյանի պնդումն իրականությանը շատ մոտ է
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանը իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։
«Իմ խորին համոզմամբ՝ բանակի բարձրաստիճան սպայակազմը, եթե մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց, իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետև, կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաև նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։
Այս ցանկն ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի և ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:
Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք», ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր անվտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ, և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»,- նշել էր Միքայել Մինասյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Մինասյանի նույնաբովանդակ գրառումները որքան էլ իշխանությունները հերքում են, այդուհանդերձ դրանք հետո հաստատվում են, փորձեցինք Արցախի նախագահի խոսնակից ճշտել, թե այդ ամենը որքանով է ճիշտ, սակայն մեր զանգերին Վահրամ Պողոսյանը չպատասխանեց։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով ՊԲ-ն կազմալուծելու վերաբերյալ Միքայել Մինասյանի հայտարարությանը, նշեց, որ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այսօր տեղի են ունենում, ըստ էության իշխանությունները գնում են այդ ճանապարհով, հետևաբար՝ Մ. Մինասյանի հայտարարությունն իրականությանը շատ մոտ է։
«Եթե վերլուծենք իրավիճակը, ստացվում է, որ պատերազմում շատ ծանր կորուստներից հետո մենք պետք է շատ ակտիվ գործողություններ սկսեինք ՊԲ-ի ներուժը վերականգնելու համար։ Ընդ որում, հաշվի առնելով այս նոր, շատ ավելի անբարենպաստ, դժվար պահվող բնագծերը, որոնք արվել են։ Այսինքն՝ լուրջ աշխատանք բանակի վերականգնման, ուժերի վերախմբավորման, վերազինման, կորուտները լրացնելու և այլնի մասով չի արվում։ Եվ Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ խայտառակ հայտարարությունից հետո իրականում շատ դժվար էլ է դա անել։ Մեզ որևէ բարենպաստ, ապահով դիրք չեն թողել, առանց մեկ կրակոցի հանձնվել են ամրոցներ, և այսքանից հետո որևէ բան չի արվում ՊԲ-ի պոտենցիալը մասամբ վերականգնելու համար։ Սա նշանակում է, որ Միքայել Մինասյանի պնդումը՝ անկախ ձևակերպումներից, իրականությանը շատ մոտ է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Հարցին՝ եթե ՊԲ-ն կազմալուծվում է, Արցախի դիրքերն ովքե՞ր պետք է պաշտպանեն, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ ուզում է հասկանալ, թե ով է ում ինչ պարտավոր։
«Ենթադրաբար՝ ՀՀ-ն պետություն է, ենթադրաբար՝ այդ պետությունը պետք է հոգա իր անվտանգությունը և պետք է նաև հոգա արցախահայության անվտանգությունը՝ ինչ-որ ձևերով։ Սակայն ես այնպիսի տպավորություն ունեմ (և ոչ միայն ես, կարծես սա արդեն ընդհանուր կարծիք է), որ Հայաստանի իշխանությունները մեծ գոհունակությամբ իրենց վրայից գցել են «բեռը»։
Ի դեպ, ոչ միայն արցախահայության, նաև Սյունիքի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը։ Այս մարդիկ, որոնք հավակնում են լինել ՀՀ իշխանություն, չնայած պարտությանը և խայտառակ կորուստներին, իրենք ինքնահեռացրել են երկրի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու «բեռը»»,- հավելեց ռազմական փորձագետը։
Դիտարկմանը՝ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ինքն էլ է ասում, որ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը, ուղղակի այն իշխանությունը, որը ներկայացում է Ռուբինյանը, միակ բանը, որ կարող է անել Հայաստանի ու Արցախի համար՝ հնարավորինս արագ հեռանալն է։
«Սա ամենամեծ ներդրումը կլինի արցախահայության անվտանգության ապահովման գործում։ Դեռ երկու ամիս առաջ ես կասեի, թե ՊԲ-ի կազմալուծումը թույլ չտալու համար ինչ պետք է անել, սակայն փորձը ցույց տվեց, որ այն հարցերը, որոնք կապված են Հայաստանի անվտանգության հետ, այս մարդիկ կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում որևէ բան անել։ Այս մարդիկ ի վիճակի չեն որևէ բան անելու, բացի իրավիճակը բարդացնելուց»,- եզրափակեց նա։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ