Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին Հայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄ Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Երիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան Քննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել
Գիտություն

Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,  Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ – ին 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը:

Ձեռք է բերվել նաև գերհամակարգիչ, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025 թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։

Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է, որ գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն  հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես,  օրինակ՝ հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին՝ գիտական կոնկրետ խնդիրների լուծման, ինչպես նաև կրթական նպատակով։

Գիտության ոլորտում ՀՀ Կառավարության լայնածավալ բարեփոխումների համատեքստում ոլորտի պետական ֆինանսավորումը 2018թ.-ից սկսած շուրջ եռակի աճ է գրանցել:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքները, մասնավորապես, հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական միջավայր: