Մշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգ
Մշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր, որը կոչվում է «Իրանի բարգավաճման նախագիծ», հայտարարել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փեհլեվին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից, և դրա մշակմանը մասնակցել է ավելի քան 100 փորձագետ՝ ինչպես Իրանից, այնպես էլ արտասահմանից։
Առաջին փուլը ներառում է 180 օրով արտակարգ դրություն հայտարարելը։ Սա, նրա խոսքով, կապահովի ծառայությունների և անվտանգության շարունակականությունը։
Հաջորդը նախատեսվում է կայունացման փուլ, որը ներառում է անհրաժեշտ ծառայությունների մատուցում և տնտեսական վստահության» վերականգնում։ Երրորդ փուլը ներառում է համազգային ընտրությունների անցկացում։
«Մենք արդեն ունենք ծրագիր: Մենք տարիներ շարունակ պատրաստվել ենք այս պահին: Սա մի նախագիծ է, որը ես ղեկավարում եմ, և այն ներկայացնում է Իրանի տնտեսական վերականգնման և միջազգային հանրությանը նրա վերաինտեգրման ճանապարհային քարտեզ», - նշել է Փեհլեվին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին