Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ
Իրանում վերջին իրադարձությունների ֆոնին հայ-իրանական անցակետում արտառոց իրավիճակ չկա, հանդարտ է՝ «Ռադիոլուր»-ին ասել է Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանը։
Սովորական աշխատանքային ռեժիմ է, Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում կամ կուտակումներ չկան․ «Սահմանային անցակետը, մաքսային ծառայությունն ու համայնքային կառույցները շարունակում են գործել իրենց բնականոն ռեժիմով»։
Հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների վերակազմակերպման մասով որևէ հատուկ քայլ չի ձեռնարկվել․ քաղաքապետն ասել է՝ նման հրահանգ չի եղել ո՛չ մարզպետարանից, ո՛չ այլ կառույցներից։ Միևնույն ժամանակ Խաչիկ Անդրեասյանն ընդգծել է՝ հարկ եղած դեպքում Մեղրիի հյուրանոցները կարող են ընդունել Իրանից եկողներին։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ