Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ

Wizz Air ավիաընկերության հունվարի 9-ին նախատեսված Պրահա–Երևան չվերթի ուղևորներն ահազանգել են, որ մնացել են Պրահայի օդանավակայանում՝ խուճապի և անորոշության մեջ։ Ավիաընկերությունը չեղարկել է չվերթը, առանց պարզաբանելու ինչու և որքան ժամանակով։

«Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ։ Շատ ուղևորներ կային, ովքեր ռեալ իրենց ամբողջ գումարը հանգստի ժամանակ ծախսել էին ու չունեին անգամ ջուր առնելու գումար, ու անգամ ջուր չբաժանեցին։ Մարդիկ այդ պահին պանիկայի մեջ էին, այդ պահին սթրեսված էին, որ իրենց թռիչքը չեղարկվել է, ու մեզ անորոշության մեջ էին պահում, չէին ասում երբ կլինի հաջորդ թռիչքը»,–պատմում է չեղարկված  չվերթի ուղևորներից Էլեն Քանդարյանը։

«Wizz Air–ը ոչ մի տեղեկություն չէր տալիս, App-ը գոյություն չուներ, կախած էր ու ոչ մի ինֆորմացիա չէիր կարողանում նայեիր։ Մոտենում եմ Եվրոպական ավիաուղիների ներկայացուցչին, հարցնում եմ՝ ե՞րբ եք պատրաստվում մեզ ուղարկել Հայաստան, ասում է՝ միգուցե ամսի 14-ին: Տեղում շոկի մեջ ենք ընկնում պանիկայից, որ 5 օր ավել պիտի սպասենք»։

Ուղևորը պատմում է, որ  իրենց իրավունքները պաշտպանելու համար բազմաթիվ հարցումների արդյունքում պարզել են, որ տրամադրվում է ընդամենը 1 օրվա կացություն հյուրանոցում (չտալով  այնտեղ հասնելու տրանսպորտ) այն դեպքում, երբ ուղիղ թռիչքի հաջորդ հնարավորությունն առաջարկում են 5 օրից։

«Չվերթի մեջ կար 100-ից ավել մարդ, ու պատկերացրեք, թե ինչքան տարբեր, ամեն մեկն իր առանձին պատմությունն ուներ․ մի կին, որի շենգեն վիզան էր ավարտվում այդ գիշեր, հղիներ կային, առանձնահատկություն ունեցող երեխա կար, որին դժվար էր հյուրանոց հասնելը և այլն։

Էլի է եղել, որ իմ չվերթը չեղարկվել է այլ ավիաընկերությունով, բայց տրանսպորտով ինձ տեղափոխել են հյուրանոց, վաուչեր են տվել սննդի համար, ջրի համար և այլն։ Ես չեմ համեմատում այլ ավիաընկերության սերվիսները, ինձ նյարդայնացրել է անորոշությունը։

Մենք մեր գլխի ճարը տեսանք Պրահայից Քութայիսի, այնտեղից էլ Երևան տաքսիով՝ մոտ 450 կմ, որը բավականին թանկ արժեր, հավելյալ ծախս ու հավելյալ  տանջանք էր։ Իհարկե մարդիկ կային, որ ընտրեցին Պրահա-Երևան ռեյսին սպասել, գնացին հյուրանոց, ու չգիտեմ քանի օր են այնտեղ սպասելու՝ մինչև հետ գան»։

Սա միակ ահազանգը չէ Wizz Air–ի չեղարկված չվերթների, պատշաճ կերպով չծանուցված և փոխհատուցում չստացած ուղևորների վատ փորձի մասին։ Ավիաընկերությունը պարտավոր է ապահովել ուղևորների տեղեկացված լինելու իրավունքը, սահմանված կարգով ծանուցել չվերթների չեղարկման և հետաձգման մասին, և ապահովել այլընտրանքային չվերթ, ըստ կարգի հոգալ սննդի, կեցության և տեղափոխման հարցերը։ Wizz Air–ի ուղևորները հաճախ են ահազանգում իրենց իրավունքների ոտնահարման և ավիաընկերության ոչ մարդակենտրոն մոտեցման մասին։