26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր Աթոռ
Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ:
«Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝
• 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
• 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
• 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
• 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։
Ի դեպ՝ 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։
Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում