Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է ինչպես յուրաքանչյուր յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Մասնավորապես, 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է մոտ 7,8 մլն դրամ տուգանք, իսկ 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է մոտ 60,8 մլն դրամ տուգանք (1-Ցանկ)։
_1768310122.jpg)
Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտված մյուս խախտումները վերաբերում են կահույքի արտադրության ոլորտին։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, «C31 Կահույքի արտադրություն» ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 6 հարկ վճարողների մոտ արձանագրվել են 16 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք։ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել 9 հարկ վճարողների մոտ և առաջադրվել է մոտ 2 մլն դրամ տուգանք։ Եվս 3 հարկ վճարողների մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու դեպքեր և առաջադրվել է 1,3 մլն դրամ տուգանք։ Իսկ 2 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր և առաջադրվել է 2,3 մլն դրամ տուգանք (2-Ցանկ)։



















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ