TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո
Հայաստանն ու Միացյալ Նահանգները շարունակելու են աշխատանքները TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը իսկապես բացառիկ նշանակություն ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք պատրաստվում ենք ստորագրել և շարունակել աշխատանքներն այս համաձայնության իրագործման ուղղությամբ, որը, մեր խորին համոզմամբ, իսկապես բացառիկ նշանակություն ունի։
Այս համաձայնագիրը լայնորեն բացում է Հայաստանը բիզնեսի առջև՝ թույլ տալով երկրին տնտեսապես բարգավաճել՝ առանց որևէ կերպ խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինքնիշխանության հետ կապված որևէ խնդիր այստեղ պարզապես չկա։ Այն հարգում է ինքնիշխանությունը։ Սա հիանալի օրինակ է և միաժամանակ շարունակական ճանապարհ՝ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, որոնք արդեն շատ ամուր են և այս համաձայնությունների շնորհիվ շարունակում են ավելի ամրապնդվել, TRIPP-ի շրջանակներից անդին։
Եվ մենք կարծում ենք, որ TRIPP–ն իրականում դառնալու է ամբողջ աշխարհի համար օրինակելի մոդել՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Եվ մենք կարծում ենք, որ դա հրաշալի կլինի Հայաստանի համար, Միացյալ Նահանգների համար, բոլոր ներգրավվածների համար, բայց, վերջին հաշվով, կլինի մոդել աշխարհի համար։ Եվ մենք մեծապես հանձնառու ենք, և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում և շարունակում ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հաստատել են TRIPP ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով