Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը Ռիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է» Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը Շինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվի Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ

Ղրղզստանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստըԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է ՆիդերլանդներումՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտՇվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենամեծը մի քանի տասնամյակի ընթացքում«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրըՀիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածըՀուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսըՌիհաննան «ստեղծագործական գործընթացի մեջ է»Չինաստանում ստեղծել են 173 հազար դոլարանոց ռոբոտԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերըՇինարարական աշխատանքների պատճառով Խանջյանի մի հատվածը փակ կլինի, Տ4-ի երթուղին էլ կփոխվիԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթՍա կարելի է որպես մարտահրավեր դիտարկելՉուամենին և Կամավինգան գերադասում են մնալ ՄադրիդումBBC-ի հետաքննություն․ Բրիտանական բանակի դեռահասների ուսումնարանում բացահայտվել են սեռական բռնության տասնյակ դեպքեր «Արսենալն» անհաջողությամբ է մեկնարկել ստուգատեսների շարքըՍիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համարՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱրենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԿառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերինԲացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքԲաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռըԳավին այսուհետ հանդես կգա վարդագույն մազերովՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթNASA-ն հաստատել է՝ SpaceX-ի հրթիռի հատվածը բախվել է ԼուսնինԻնֆանտինոն ներուղություն է խնդրել, բայց պահպանել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնըՄաշտոցի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպք են բացահայտելԻնչպե՞ս է քաղաքային աղմուկն ազդում մարդու առողջության վրաՊաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրելՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառըԱդրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Հայաստան

Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա

Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հերթական հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը Իրանի հետ առևտրային գործարք կնքող երկրների համար 25% մաքսատուրք է սահմանել։ Իրանն այն երկու երկրներից մեկն է, որի հետ բաց սահման ունի Հայաստանը։ Ընդ որում՝ Երևանն ու Թեհրանը մտադիր են ավելացնել առևտրաշրջանառությունը։ Հայաստանը նոր հարաբերություններ է հաստատում նաև ԱՄՆ–ի հետ։ Ի՞նչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստանի ու Իրանի, Հայաստանի ու ԱՄՆ տնտեսական հարաբերությունների վրա։

ԱՄՆ նախագահը նոր մաքսատուրքեր սահմանելու մասին է գրել սոցիալական ցանցում․ «Ներկա պահին ցանկացած երկիր, որն առևտրային գործարքներ է կնքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոսի մաքսատուրք կվճարի: Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»։

Իրանը Հայաստանի առևտրային գործընկերներից է, ցամաքային սահման ունեցող հարևաններից մեկը։ Մյուս կողմում էլ Միացյալ նահանգներն է, որի հետ Հայաստանի նոր հարաբերությունները լայն թափ են ստանում։ Ի՞նչ ազդեցություն կունենան տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա։  

Հայ–իրանական տնտեսական հարաբերությունները զարգանալու մեծ հնարավորություններ ունեն։ 2024–ին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 748 մլն դոլար։ 2025–ի առաջին կիսամյակում ևս այն կայուն աճել է՝ հատելով 340 մլն դոլարի շեմը։ Առաջիկայում ակնկալվում է, որ երկկողմ առևտուրը նախ՝ կհատի մեկ միլիարդ դոլարի շեմը , ապա նաև կհասնի 3 մլրդ դոլարի։ Հայաստանի վարչապետը տեսնում է երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացման ներուժը․

 «Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում։ Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող, ներմուծումը Իրանից աճել է ավելի քան 10 %-ով, հասնելով 300 միլիոն դոլարի։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը» ։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դեռ 2025–ի օգոստոսին, Երևանում անցկացվող հայ–իրանական գործարար համաժողովի ժամանակ։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը ընդգծում է․

«Այս պահին մեր առևտրաշրջանառությունը այնքան էլ մեծ չէ, չնայած, որ Հայաստանի համար երկու բաց սահմաններից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Հայաստանը հիմնականում ներմուծում է գազ, արտահանում էլեկտրաէներգիա։ Այս տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդիսանում է  «մարտկոց» Հայաստանի Հանրապետության համար, այսինքն՝ եթե մենք մենք ունենք ավելցուկային էլեկտրաէներգիա,  վաճառում ենք Իրանին»։

Տնտեսագետը նաև նշում է, որ այլ ապրանքների արտահանումը ևս զարգացել է, հատկապես վերջին տարիներին։ Նա հիշեցնում է Իրանի  ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի մասին։

«Տնտեսական տեսանկյունից կոնկրետ կենդանիների ու պանրի արտահանումը դեպի Իրան, բարդանալու է։ Իրանական ռիալը արժեզրկվել է, ուստի դրանք ավելի են թանկացել»։

Ինչ վերաբերում է Իրանից կոնկրետ ապրանքների ներկրմանը, օրինակ` ցեմենտ և այլ շինանյութեր, որոնց հետ կապված ՀՀ կառավարությունը բազմիցս սահմանափակումներ և քվոտաներ է կիրառում տեղական արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, ապա Թավադյանն այն կարծիքին է, որ այստեղ որևէ բան չի փոխվելու։

Հայ–ամերիկյան առևտրաշրջանառությունն էլ մեծ չէ, չնայած վերջին տարիներին աճի միտում է նկատվում։ 2020 թվականից ի վեր այն ավելի քան եռապատկվել է՝ 96 միլիոն դոլարից հասնելով շուրջ 350 մլն դոլարի։

 «ԻԻՀ և ԱՄՆ միջև առևտրաշրջանառությունը գրեթե նույն մակարդակի վրա են՝ մոտավորապես 3 տոկոսի շրջանակում։ Նույնիսկ ԱՄՆ–ի հետ առևտրաշրջանառությունը ավելի քիչ է։ Այստեղ հարցը այլ է, այն դիտարկել  աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ԱՄՆ–ն աշխարհի ամենախոշոր խաղացողներից է»։

Հակակառավարական բողոքի ցույցերը Իրանում շարունակվում են արդեն ավելի քան երկու շաբաթ։ Դեկտեմբերի 28–ին Թեհրանի գլխավոր շուկայի վաճառականները փակեցին խանութները՝ ի նշան երկրի վատթարացող տնտեսական վիճակի դեմ բողոքի։ Ավելի ուշ ցույցերին միացան նաև այլ խոշոր քաղաքների բնակիչներ։ Բողոքի ցույցը աստիճանաբար քաղաքական բնույթ ստացավ։