Պատերազմն ավարտվել է միայն սահմանին
«Ժողովուրդը» գրում է.
«Սեպտեմբերի 27-ին սկսված արցախ-ադրբեջանական 44-օրյա դաժան պատերազմն ավարտվել է միայն սահմանագծին: Տնտեսական, իրավական ու քաղաքական դաշտում պատերազմը Ադրբեջանի հետ դեռ շարունակում է ընթանալ, ընդ որում՝ այն տեղափոխվել է արդեն հայ-ադրբեջանական տիրույթ:
Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հայտարարումից 1 օր անց, Երևան-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանը գերեվարեց մոտ 10 քաղաքացիների՝ խաղաղ բնակիչների, որոնք պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ: Այնուհետև Հադրութի հատվածից մոտ 8 տասնյակ կամավորների գերեվարման մասին հայտնի դարձավ:
Հունվարի 25-ին Վրաստանում հավանաբար հենց ադրբեջանցիները քարերով հարձակվել էին հայկական համարանիշներով բեռնատարների վրա, կոտրել ապակիներ: Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է: Հունվարի 25-ին Ադրբեջանի դատախազությունը պաշտոնապես ծանուցեց, որ Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ: Ադրբեջանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև ՀՀ 4 քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել:
Հետո տարբեր աղբյուրներից տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Արցախի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր: Նրանք որևէ կերպ չեն համաձայնում հանձնել մեր ռազմագերիներին: Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ մոտ 300 հայերի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Ովքեր են նրանք՝ չեն գաղտնազերծվում, բայց լուրեր կան, որ նրանց թվում են Ռուսաստանում բնակվող շատ հայեր, քաղաքացիական ու քաղաքական անձինք, ինչպես նաև զինվորականներ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով 300-ից ավելի հայեր Ադրբեջանի կողմից Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ են գտնվում և չեն կարողանա դուրս գալ իրենց բնակավայրերից:
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը տնտեսական, իրավական և քաղաքական հարթակներում շարունակվող պատերազմի պայմաններում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում, խոստանում քննարկել գերիների հարցը, բայց չի հաջողում: Տնտեսական դաշտում հարձակումների մասով Վրաստանի իրավապահները քրգործ են հարուցել ու մեր շատ վարորդների խնդրել են ցուցմունք տալ, որ բողոք չունեն: Դե իսկ իրավապահ դաշտում ՀՀ գլխավոր դատախազությունը ադրբեջանցի ֆուտբոլային մի մեկնաբանի է հետախուզում հայտարարել: Ահա, թե ինչպես ենք պայքարում պատերազմից հետո»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ